«Մենք կանք» նախաձեռնություն․ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է
«Գերեվարված և ապօրինի կալանավորված Արցախի նախկին ղեկավար այրերի հետ Ադրբեջանի պետական հեռուստալիքի անոնսավորած հարցազրույցը մարդու իրավունքների կոպտագույն խախտման հերթական դրսևորում էր և ուժի ցուցադրություն»,-նման հայտարարություն է տարածել «Մենք կանք» նախաձեռնությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերեվարված և ապօրինի կալանավորված Արցախի նախկին ղեկավար այրերի հետ Ադրբեջանի կողմից անոնսավորած հարցազրույցին։
«ԱՀ բարձրագույն իշխանության ութ ներկայացուցիչ այսօր փաստացի պատանդառված է Ադրբեջանում։ Գերիների հետ հարցազրույցն անթույլատրելի է, քանզի ակնհայտ է, որ այն տարվում է ճնշման տակ և չի կարող արտահայտել հարցվողների իրական մտքերն ու զգացմունքները։ Ավելին, նման հարցազրույցները հակասում են միջազգային մի շարք կոնվենցիաների ու համաձայնագրերի պահանջներին։
«Մենք կանք» նախաձեռնությունը, խստորեն դատապարտելով գերության փաստը ու Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող անհամաչափ քայլերը, դիմում է միջազգային համապատասխան կառույցներին, պահանջելով իրականացնել անհետաձգելի գործողություններ Ադրբեջանի հանցագործությունների կանխման ուղղությամբ։
Միջազգային հումանիտար իրավունքի Ադրբեջանի կողմից կոպտագույն խախտումը պետք է արժանանա համարժեք գնահատականի։
Կոչ ենք անում ՄԱԿ,ԿԽՄԿ, ԵԱՀԿ,ԵՄ, ԵԽ` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կալանավորված անձանց միջազգայնորեն երաշխավորված իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".