ԱՆԴՐԵԱՍ ՄՅՈՒԼԼԵՐԻ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԴԱԳՄԱՐ ՀԵԼԼԵՐԻ ԵՎ ՄԱՐՏԻՆ ԹԱՄՔԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՉԵՂԱՐԿՎԱԾ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ
Ինչպես արդեն նշել էինք, Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր, Հարություն Հարությունյան, Դագմար Հելլեր և Մարտին Թամքե), որի շնորհանդեսը պետք է տեղի ունենար սույն թվականի մարտի 6-ին Բեռլինում։
Ադրբեջանական գրեթե բոլոր թելեգրամյան ալիքներով շնորհանդեսը խափանելու նախաձեռնությունները, ցավոք, հաջողեցին։ Նախատեսված ամսաթվից մեկ օր առաջ՝ մարտի 5-ին, կազմակերպիչները՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհուրդը (DGAP) և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (KAS) չեղյալ հայտարարեցին միջոցառումը, և այն անցկացրեցին հեռավար: Պատճառը նշվում է հետևյալ կերպ. «Զանգվածային արշավ միջոցառման դեմ և էսկալացիայի վտանգ»: Չի նշվում, թե կոնկրետ ով է կազմակերպել և իրականացրել «զանգվածային արշավը գրքի շնորհանդեսի չեղարկման համար»։
Խմբագիրներ Անդրեաս Մյուլլերը, Հարություն Հարությունյանը, Դագմար Հելլերը և Մարտին Թամքեն մարտի 11-ին հայտարարություն տարածեցին, որում ի մասնավորի նշվում է․ «2024 թվականի մարտի 6-ին Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհուրդը (DGAP) Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (KAS) հետ համատեղ նախատեսում էր անցկացնել մեր կողմից խմբագրված «Արցախի մշակութային ժառանգությունը. հայոց պատմությունը և նրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» հատորի շնորհանդեսը։ Միջոցառման նպատակն էր գիտական սիմպոզիումի շրջանակներում ներկայացնել գիրքը և ուշադրություն հրավիրել վտանգված հայկական մշակութային ժառանգության վրա՝ կապված Արցախից/Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանի գրավման հետ: Նման վտանգը երևում է հատկապես Նախիջևանում Ադրբեջանի կառավարության կործանարար մշակութային քաղաքականության լույսի ներքո, որտեղ ոչնչացվել են հայկական մշակութային արժեքները, եկեղեցիները, վանքերը, գյուղական կառույցները և նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները:
Ադրբեջանի դեսպանատան և Ադրբեջանի ՀԿ-ների զանգվածային ճնշման պատճառով միջոցառումը չեղարկվեց և անցկացվեց թվային ձևաչափով։ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը հորդորել է Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին՝ զերծ մնալ ենթադրյալ կողմնակալ միջոցառումներ անցկացնելուց։ Այս պահանջն ուղեկցվել է անձնական սպառնալից նամակներով։ Ավելին, զանգվածային նամակագրության արշավ է սկսվել, որը հավանաբար կազմակերպվել է դեսպանատան կողմից, օգտագործելով նմանատիպ տեքստեր: Բացի այդ, հայտարարվեց, որ Բեռլինում միջոցառման վայրի անմիջական հարևանությամբ տեղի կունենա ադրբեջանամետ ցույց:
Որպես գրքի խմբագիրներ, մեզ խորապես անհանգստացնում է ազատական-դեմոկրատական երկրում նման կերպ հանրային գիտական միջոցառումը չեղարկելը և հնչեցվող վտանգները: Մենք վիրավորական և անհիմն ենք համարում «իսլամաֆոբ» պիտակավորումը նման սիմպոզիումի ծրագրում, որը կենտրոնանում է մշակութային ժառանգության պաշտպանության վրա: Մենք հիասթափված ենք փոքրամասնությունների մտահոգությունների և նրանց մշակութային ժառանգության պահպանման համար կարևոր իրադարձությունը պատշաճ կերպով պաշտպանելու պետական իշխանությունների կողմից պատրաստակամության բացակայությունից:
Մենք բողոքում ենք Ադրբեջանի դեսպանատան գործողությունների դեմ և կոչ ենք անում քաղաքական հայտարարություն անել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու կառույցներին։ Մենք կոչ ենք անում մեր երկրի ազատ մամուլին ընդգծել և փաստագրել օտար ինքնավար պետության կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերը։ Ընդհանուր առմամբ, մենք կոչ ենք անում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ չնայած բոլոր խոչընդոտներին՝ պաշտպանելու Արցախ/Լեռնային Ղարաբաղում վտանգված մշակութային ժառանգությունը։
Քիլ, 11 մարտի, 2024 թ.
Պրոֆեսոր դոկտոր Անդրեաս Մյուլլեր, Քիլ
Պրոֆեսոր դոկտոր Մարտին Թամչկե, Գյոնգեն
Պրոֆեսոր Հարություն Հարությունյան, Երևան
Պրոֆեսոր Դագմար Հելլեր, Բենսհայմ»
Շնորհակալություն պրոֆեսոր Թեսսա Հոֆմանին՝ նյութերը տրամադրելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 15:48
В рамках 33-го бизнес-форума ЕБРР 15 мая в гостинице Двин Ардшинбанк, стратегический партнер и флагманский спонсор мероприятия, организовал панельную дискуссию по вопросу экономических и торговых санкций. Инициатива Ардшинбанка объединила на одной площадке международных экспертов, а также представителей частного и государственного секторов, заинтересованых в контроле за санкционными процессами. Основной целью дискуссии стал обмен мнениями и помощь участникам в практической реализации соблюдения санкций.
-
2024-05-16 11:43
Определенная часть армянской общественности, по всей вероятности, до сих пор не осведомлена о требованиях, предъявляемых Армении со стороны турецко-азербайджанского союза, полагает экс-министр экономики Карен ЧШМАРИТЯН.
-
2024-05-16 10:30
В наше время многие преподаватели преподносят учебный материал исключительно так, как написано в методиках - без какого-либо интереса к своему делу и воспитанникам. Лишь некоторые способны не только вводить учеников в мир знаний, но и стать для них близким и родным человеком. К этим преданным своему делу людям, несомненно, относится танцор, хореограф, основатель ансамбля "Амберд" Эдгар Оганесян.
-
2024-05-15 16:35
В рамках 33-го бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР) ЗАО «Ардшинбанк» и голландский банк развития предпринимательства FMO подписали Договор поручительства по кредитному портфелю на сумму 20 млн. долларов США сроком на 7 лет.