Արման ԹԱԹՈՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԻՄՔԵՐ
Այն բանից հետո, երբ Հայաստանում բարձրագույն մակարդակով սկսեցին հայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի մասին, Ադրբեջանն էլ անմիջապես հայտարարեց հայերի նկատմամբ հարուցված [կեղծ] քրեական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանության և տեղահանման ենթարկելու» հոդվածներով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այդ կերպ Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր` հարուցելով կեղծ քրեական գործեր:
Մասնավորապես, երեկ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե իբր 1990թ․ մարտի 24-ին հայերն ադրբեջանցի բնակիչների վրա կրակ են բացել, որի հետևանքով սպանվել են և գյուղից տեղահանվել են ադրբեջանցիներ։
Ըստ ադրբեջանական դատախազության` «Բաղանիսի և Այրումի ցեղասպանության» մեղադրանքով 18 հայի նկատմամբ կեղծ քրեական գործը հարուցվել է 2005 թ․ մայիսի 5-ին՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103-րդ (Ցեղասպանություն) և 107-րդ (Բնակչությանը բռնի տեղահանում) հոդվածներով։
Ըստ այդ հայտարարության` իբր «Ղազախի շրջանի 7 գյուղ շարունակում է մնալ Հայաստանի օկուպացիայի ներքո, որը [Հայաստանը] պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչություն»։
Այս ամենը ցույց է տալիս, որ նշված զիջումը լի է նոր աղետաբեր հետևանքներով, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալություններեվ, առևանգումներով, գերեվարումներով:
Ադրբեջանի իշխանությունն իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղության որևէ նպատակ չունի, ընդհակառակը` գործում է Հայաստանի ու հայությանն ուղղված առավել ընդգծված ագրեսիվ քայլերով ու սպառնալիքներով»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-24 19:58
Суд опубликовал приговор по делу Нарине Асатрян, которая 10 апреля прошлого года бросила зонт в премьер-министра Армении Никола Пашиняна в селе Малишка. Женщина была признана виновной в совершении преступления, предусмотренного статьями 44-452 УК Армении, и приговорена к 2 годам лишения свободы условно.
-
2024-05-24 19:55
В Котайкской области 24 мая создалась чрезвычайная ситуация. Как сообщает фотожурналист Гагик Шамшян, мужчина, вооруженный гранатой или гранатами, вошел в здание «Ардшинбанка», расположенное на улице 23 Августа в городе Абовян, и угрожает его взорвать.
-
2024-05-24 19:52
В МИД Армении не стали комментировать решение Москвы вызвать для консультаций посла России в Республике Армения Сергея Копыркина.
-
2024-05-24 19:51
Уголовное производство, возбужденное по факту похищения бывшего члена фракции "Мать Армения" Нарине Айрапетян (более известной как Наре Сосе), прекращено. Об этом сообщает пресс-служба Следственного комитета Армении.