Последние новости

ԱՊՐԻԼ

Հայաստանում արգելեցին Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները։ Ամեն ինչ տրամաբանական է և հասկանալի։ Բոլորին է հայտնի Սոլովյովի և նրա հյուրերի անչափ հարգալից վերաբերմունքը Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Եվ հայտնի է նաև Սոլովյովի ու նրա հյուրերի, մեղմ ասած՝ ոչ այնքան հարգալից վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի նկատմամբ: Դե, ուրեմն Սոլովյովի հաղորդումները պետք է արգելել. չէ՞ որ իշխող թիմի համար ամենևին կարևոր չէ, թե ինչ է մտածում Սոլովյովը Արցախի մասին, նրանց համար կարևոր է, թե ինչ է մտածում Սոլովյովը իրենց մասին։ Իսկ քանի որ հենց սեփական սիրելի կերպարների հետ է իշխող կուսակցությունը նույնացնում իր պայքարը «հանուն ինքնիշխանության», ապա Սոլովյովին պետք է արգելել հենց հիմա։ Չէ՞ որ ապրիլին սպասվում են ներքաղաքական և արտաքին քաղաքական լուրջ գործընթացներ, իսկ Փաշինյանի վարկանիշը... Լավ, բարձրաձայն չխոսենք տխուր բանի մասին:

Ադրբեջանում որոշել են հետաձգել նախկինում լայնորեն գովազդված վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որում, ադրբեջանցի լրագրողների ձևակերպմամբ, դրվագներ կան Բաքվի բանտերում պահվող Արցախի կալանավորված ղեկավարների հետ «սկանդալային հարցազրույցներից»: Ամեն ինչ պարզ է և տրամաբանական։ Նման ֆիլմի ցուցադրումը դժվար թե բարձրացնի Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, իսկ նրա համար հիմա առանց այդ էլ ծանր օրեր են։

Կարելի է ասել՝ կրիտիկական օրեր, քանզի նա պատրաստվում է կատարել որոշ տարածքներ հանձնելու Բաքվից ստացած հերթական պատվերը, անվանելով դա գեղեցիկ «սահմանազատում» բառով... Բառը գեղեցիկ է, բայց հասկանալի է, թե որքան դժվար է նրա համար անել դա մի իրավիճակում, երբ վարկանիշի բաղադրիչներից մնացել են միայն իշխանության վարձկանները։ Նման իրավիճակում Արցախի առաջնորդների հարցազրույցներից հատվածներով ֆիլմի ցուցադրումով Հայաստանում կրքերը թեժացնելը կվկայեր այն մասին, որ Ալիևը խիղճ չունի, մինչդեռ խիղճն այդ արթնանում է, երբ պետք է օգնել Փաշինյանին:

Վարչապետի թիմը շրջում է մարզերով՝ արցախցի փախստականներին բացատրելով, թե ինչ շատ ու հաճախ են կառավարությունն ու անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանը մտածում իրենց մասին։ Բայց քանի որ թիմին այնքան էլ չեն հավատում, վարչապետը Զատկի տոնին կարդաց 25-րդ սաղմոսը՝ «Անմեղ մարդու աղոթքը»։ Աղոթք, որով Դավիթը խնդրում է Աստծուն օգնել իրեն՝ անմեղին... Ամեն ինչ պարզ է և տրամաբանական. ուրիշ ե՞րբ, եթե ոչ հիմա՝ ապրիլի նախաշեմին, Նիկոլը դիմի Աստծուն նման աղոթքով։ Թեև, իհարկե, բնավ Աստծուն չի ապավինում Փաշինյանը, ամենևին ոչ Նրան։

Իսկ բացի այդ, Փաշինյանը համեմատեց իրեն Քրիստոսի հետ։ Չէ՞ որ Հիսուսը քայլում էր ու քարոզում, և Փաշինյանն էլ է քայլում։ Բացի այդ, Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Քրիստոսը մահացավ, բայց հարություն առավ։ Ահա և «Քաղաքացիական պայմանագիրն» էլ միշտ «հարություն է առնում», թեև նրան ամեն անգամ «սպանում» են։ Բացի այդ, Հիսուսը չարչարանքներ է կրել, և դա կարելի է համեմատել Փաշինյանին վիճակված ամենի հետ…

Այսպես էր բարբառում վարչապետն իր թիմակիցների համար, և դա հասկանալի է ու տրամաբանական. էլ ե՞րբ անել այդ համեմատությունները, եթե ոչ հիմա՝ ծանր ապրիլի նախաշեմին։ Ճիշտ է, Քրիստոսին և նրա աշակերտներին չէին պաշտպանում ուժայինները, և Հռոմից էլ էժան վարկեր չէին ուղարկում նրանց, բայց դրանք մանրուքներ են։

Մի՛ անհանգստացիր, Վովաևիչ։ Ձեռքը ձեռք է լվանում. եթե շատ ծանր լինի, Հեյդարիչը մի բան կմտածի։ Ահավասիկ ադրբեջանական քարոզչամեքենան համենայն դեպս աշխատում է տեղեկատվական նոր առիթների ստեղծման վրա՝ նոր ահագնացման համար։ Քանզի պարզ չէ, բոլորովին էլ պարզ չէ, թե ինչպես ամեն ինչ կծավալվի ապրիլին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАК СКОВЫРНУТЬ ПАШИНЯНА
      2024-05-18 12:21

      Конечно, сложная задача сковырнуть Пашиняна с кресла премьера. Возглавляемое архиепископом Багратом Движение готовит вторую волну массовых протестов, но каковы возможные результаты? Рассмотрим некоторые сценарии.

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ