Последние новости

ԵՐԱԽՏԱՄՈՌՆԵՐ...

«Գլխավորն այն է, որ հիմա, երբ Երևանի իշխանությունները տնօրինեն մյուս տարածքները, գյուղերը և այլն, հիշեն ու պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկի վրա չբարդեն իրենց սխալների մեղքը»,- «Զվեզդա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, որի դեմ այնքան սիրում են վայրահաչել Հայաստանում իշխող թիմի քարոզիչները՝ դատեփետելով իրենց իսկ գործած սխալների համար:

Դե, բա ոնց, ինչպե՞ս չպախարակեն Զախարովային։ Ինչի՞ մասին է նա ընդհանրապես խոսում: Ի՞նչ պատասխանատվություն: Ո՞ւմ պատասխանատվությունը։ Փաշինյանի՞։ Փաշինյանից որևէ պատասխանատվություն պահանջելն ախր բացարձակ անհամարժեք կլինի Հայաստանում ստեղծված իրողություններին։

Մի՞թե պարզ չէ, որ ներկայիս հայաստանյան իշխանությունը պատասխանատվություն է ստանձնում միայն ճանապարհների և մանկապարտեզների վերանորոգման համար: Այն էլ ոչ ամբողջ պատասխանատվությունը, բնավ ոչ ամբողջը, քանզի, ինչպես վերջերս պարզեց Փաշինյանը, Հայաստանը չունի դպրոցների որակյալ վերանորոգման և ասֆալտապատման ավանդույթներ։ Եվ միայն 2018-ի սիրո և համերաշխության ոչ բռնի թավշե հեղափոխությունից հետո ենք փորձում այդ ավանդույթները ստեղծել ու արմատավորել:

Դե, իսկ Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող մնացյալ ամենի և, առաջին հերթին՝ անվտանգության հարցերի համար, Մարիա Վլադիմիրովնա, պատասխանատու են բացառապես Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը։ Վաղուց արդեն ժամանակն է՝ հասկանալու իշխող թիմի այս տրամաբանությունը, համաձայն որի՝ իրենց պարտք են բոլորը, իսկ իրենք՝ ոչ մեկին։

Ահավասիկ Փաշինյանը վերջերս հերթական անգամ պարզաբանեց մտահոգ կուսակիցներին, որ Ռուսաստանի նկատմամբ իշխող թիմն ամեն ինչ ճիշտ է անում, չկասկածե՛ք, ընկերներ։ Ամեն-ամեն ինչ ճիշտ է, չի կարող Մոսկվան որևէ դժգոհություն ունենալ մեր նկատմամբ։ Ո՛չ այն բանի համար, որ Մոսկվայի թիկունքում Մակրոնի ու Միշելի հանձնարարականով Արցախը ճանաչեցին ադրբեջանական, ո՛չ էլ ռուս-ուկրաինական պատերազմում ոչ թե ՀԱՊԿ-ի իրենց դաշնակցին, այլ Կիևին աջակցելու համար։

Հարկավ. չէ՞ որ հենց Ռուսաստանն է, որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից, պարտական Երևանին, այլ ոչ թե հակառակը։ Ի՞նչ կա այստեղ անհասկանալի, գրո՛ղը տանի:

Մեկ բան է վշտացում: Դատելով ամենից, Հայաստանի քաղաքացիները գնալով ավելի հաճախ են հրաժարվում հասկանալ իշխող թիմի այս պարզ տրամաբանությունը։ Այլապես ինչպե՞ս հասկանալ Հայաստանում Gallup International սոցիոլոգիական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ MPG խորհրդատվական ընկերության «AntiPuzzle» վերջին սոցհարցման տվյալները, ըստ որոնց՝ հարցվածների 47,1%-ը բացասական է գնահատել վարչապետի գործունեությունը, 19,9%-ը ՝ ավելի շուտ բացասական, 17,1%-ը գնահատել է ավելի շուտ դրական, և միայն 8%-ն է գոհ Փաշինյանի աշխատանքից... Մեկ տարի առաջ Փաշինյանի վարկանիշը կրկնակի բարձր էր։

Եվ արդեն բացարձակ անհասկանալի է, որ հարցվածների միայն 2,9%-ն է լիովին հավանություն տալիս Տավուշի սահմանամերձ տարածքների հանձնմանն Ադրբեջանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի փուլային իրականացման համատեքստում։ «Սահմանազատման» գործընթացի այդպիսի մեկնարկին դեմ է արտահայտվել հարցվածների մոտ 90%-ը…

Միայն 8 տոկո՞սն է գոհ Փաշինյանի գործունեությունից։ 2,9 տոկո՞սն է կողմ հանրապետության հյուսիսի տարածքների հանձնմանն Ադրբեջանին։ Սարսափելի, ահավոր երախտամոռություն այն մարդու նկատմամբ, որը ճանապարհներ ու դպրոցներ է վերանորոգում, ստեղծում նոր ավանդույթներ, դասախոսություններ է կարդում «Տիկ-տոկ»-ում և արդեն ամբողջ 4 տարի շարունակ հերոսաբար տասնյակ տներ է կառուցում Շուռնուխում…

Եվ այդ ամենի դիմաց՝ 8 տոկո՞ս: Մի՞թե միայն «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն ու նրանց մտերիմ անձինք։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАК СКОВЫРНУТЬ ПАШИНЯНА
      2024-05-18 12:21

      Конечно, сложная задача сковырнуть Пашиняна с кресла премьера. Возглавляемое архиепископом Багратом Движение готовит вторую волну массовых протестов, но каковы возможные результаты? Рассмотрим некоторые сценарии.

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ