Последние новости

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ, ՈՉ ԱՎԵԼԻՆ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վաղուց է ուսումնասիրում հայկական զինված ուժերի առաջնագծի վիճակը, ուստի օրերս վստահ հայտարարեց, որ անվտանգության ուժգնացման թեմայով իշխանությունների բոլոր հավաստիացումները ժողովրդին հանգստացնելու նպատակ են հետապնդում։ «Վերջին 4 տարիներին իրադարձություններն այնքան սրընթաց են զարգացել, որ միշտ չէ հնարավորություն եղել օպերատիվ կերպով հետևել ՀՀ տարածք ադրբեջանական զինուժի մխրճման հետևանքներին»,- ընդգծեց նա:

Հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածներում հակառակորդի առաջխաղացումները տեղի են ունեցել 2023 թվականի մարտի 29-ին, իսկ մեկ տարի առաջ՝ ապրիլի 11-ին, երկիրը ցնցեց Տեղ համայնքի մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգությունը, որի արդյունքում հայկական բանակը ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։ Միջադեպից հետո ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից հեռացավ Արման Մարալչյանը։ Անցած մեկ տարվա ընթացքում Փաշինյանը ոչ մեկին այդ պաշտոնում չի նշանակել։

2021-2022 թվականներին մի քանի մարզերի տարածքների բռնազավթումը, Աբրահամյանի խոսքերով, հանգեցրել է Գեղարքունիքից բնակչության արտագաղթի։ Մեր տարածք ադրբեջանցիների ներխուժման սոցիալ-տնտեսական հետևանքները, պատգամավորի գնահատմամբ, անցած տարիների ընթացքում դրսևորվել են մի շարք մարզերի բնակչության կենսամակարդակի էական անկմամբ: Այդ հետևանքները հանգեցրել են նրան, որ 2024թ. ապրիլին Փաշինյանի անձնական վարկանիշը չի գերազանցում 8% նշագիծը, և «վստահության» այդպիսի ցուցանիշով իշխող վերնաշերտի պարագլուխը հայտարարում է սահմանազատման շրջանցումով Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնելու հակասահմանադրական որոշման մասին։

Առանց որևէ օրինական հիմքերի 4 գյուղ հանձնելու պատրաստակամությունը կարող է ունենալ բացասական հետևանքներ, բնակչության արտագաղթ՝ անվտանգության համակարգի բացակայության և հաղորդակցության խափանման պատճառով։ Տավուշը կկտրվի երկրի մնացյալ մասից, և ընդհանրապես, միջազգային իրավունքով բացառված են սահմանազատումն ու սահմանագծումը բռնազավթման պայմաններում։ Սկզբում կնքվում են խաղաղության համաձայնագրեր, զորքերը դուրս են բերվում գրավյալ տարածքներից, իսկ հետո արդեն տեղի են ունենում սահմանազատման և սահմանագծման գործընթացները։ Մեր դեպքում դա ոչ թե սահմանազատում է, այլ Փաշինյանի կողմից տարածքների միանձնյա հանձնում Ալիևի պահանջով։ Ընդ որում երկուսն էլ՝ Ալիևն ու Փաշինյանը, վախեցնում են հայ ժողովրդին նոր պատերազմով։

Աբրահամյանի խոսքերով՝ Փաշինյանի վարկանիշը պատմական նվազագույն թվանիշի մակարդակում է, սակայն դա, ավաղ, չի ենթադրում, թե ժողովրդի գերակշիռ մասն արդեն կողմնորոշվել է քաղաքական կուսակցությունների և առաջնորդների ընտրության հարցում: Պատգամավորը հայտարարեց, որ անհրաժեշտ է համախմբել ընդդիմադիր բոլոր ուժերին գաղափարական հարթակում, առանց որի, իր համոզմամբ, անհնար է մեկտեղել զանգվածների բողոքային տրամադրությունները: Աբրահամյանի կանխատեսմամբ՝ իրավիճակն այս առումով ավելի հստակ կլինի 1-2 ամսից։

Իշխող վերնախավն ու նրա քարոզչամեքենան կաշվից դուրս են գալիս, որպեսզի ԵՄ-ին ինտեգրվելու թեմայի շուրջ աղմուկով խլացնեն Տավուշի 4 գյուղերի հանձնումն Ալիևի պահանջով։ Մոսկվայի հետ առճակատման գնով ԵՄ-ին ինտեգրվելու օգտին հանդես են գալիս իշխող վերնաշերտի 8% վարկանիշ ունեցող պարագլուխն ու գաճաճ կուսակցությունների կույտը, որը 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում չկարողացավ հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու անցողիկ շեմը։ Նրանց ձայնակցում են թվաքանակով նույնքան ողորմելի հասարակական կազմակերպությունների մի խումբ, որոնք 24-ը 24-ի ռեժիմով կոպիտ վայրահաչում են Ռուսաստանի հասցեին։ Ինչո՞ւ են գաճաճ ուժերի այդ «հզոր կույտը» և 8% վարկանիշ ունեցող նրա գաղափարական ոգեշնչողը յուրացրել ժողովրդի անունից խոսելու իրավունքը։ Ինչո՞ւ են նրանք իրենց իրավունք վերապահում՝ պնդելու, թե հենց իրենց է վիճակված «Ռուսաստանին պատմության աղբանոց ուղարկելու պատվավոր առաքելությունը» («Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի ձևակերպումը)։

Ուկրաինային նույնպես խոստացան անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, փոխարենը տվեցին պատերազմ ու արյան գետեր: Չի կարելի կտրել ճյուղը, որին նստած ես, Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների չկատարումը հրապարակային հայհոյանքների և ցածրորակ հայտարարությունների առիթ չէ, քաղաքական գործիչներն իրենց այդպես չեն պահում։ Փաշինյանը քսի է տալիս իր գաճաճ քութիկներին Կրեմլի վրա, նույն ոգով էլ պատասխանում են Կրեմլից, և այդ անմաքուր գզվռտոցի վերջը չի երևում։

Փաշինյանի քաղաքականությունը համատարած արկածախնդրություն է՝ առանց 2 քայլ առաջանցումով հստակ հաշվարկի։ Ժողովուրդը չի աջակցում իշխող վերնաշերտի պարագլխի քաղաքականությանն ու նրա ճվճվան քաղաքական հաճկատարներին։ Ռուսաստանի պախարակումը նախաձեռնել է պատմականորեն ցածր վարկանիշ ունեցող բռնապետը, որն արդեն վաղուց չի կարող հենվել ժողովրդի վրա։ Փաշինյանին աջակցում են միայն Արևմտյան կենտրոնների և հատուկ ծառայությունների սնածու գաճաճ կազմակերպությունները, որոնք այս օրերին հանդես են գալիս ժողովրդի անունից։ ԵՄ-ին ինտեգրվելու շուրջ աղմուկը համատարած կեղծիք է. մեզ չեն երաշխավորում ո՛չ սպառազինություն, ո՛չ սպառման շուկաները, ո՛չ առաջադեմ տեխնոլոգներ, այդ ամենը միայն խոսքերով է։ Իրականում մեզ առաջարկում են միայն մեկ բան. ընկերություն անել Ռուսաստանի դեմ։

Որո՞նք են, հապա ցույց տվեք, Փաշինյանի ղեկավարած հայկական «ժողովրդավարության բաստիոնի» ԵՄ-ին ինտեգրվելու նշանները։ Ոստիկանական կամայականություննե՞րը, քաղաքական բռնաճնշումնե՞րը, տասնյակ քաղբանտարկյալնե՞րը, քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ կոպիտ ոտնձգություննե՞րը, թե՞ հանցավորության մոլեգնությունը: Իսկ գուցե Փաշինյանի ռեժիմը ԵՄ-ին ինտեգրվելուն պատրաստվում էր մի շարք խոշորացված համայնքներում քաղաքացիների կամարտահայտության նկատմամբ անթիվ ոտնձգությունների՞ միջոցով, որտեղ իր ՔՊ-ն պարտվել է ՏԻՄ ընտրություններում: Կամ գուցե ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի համար բավարար հիմք կդառնա համակարգային կոռուպցիայի և հովանավորչության ծաղկո՞ւմը բոլոր մակարդակներում և բոլոր ոլորտներում՝ մաքսայինից մինչև կրթական:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ առիթով հայտարարեց, թե մենք պետք է մեծ տնային աշխատանք կատարենք ԵՄ-ին ինտեգրվելու համար, իսկ Բրյուսելում կայացած հանդիպումը, նրա խոսքերով, Գրանադայի հանդիպման շարունակությունն է։ Դրանով ամեն ինչ ասված է. ԵՄ-ին իրական ինտեգրումը տեղի է ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին SEPA համաձայնագրի ստորագրմամբ (հենց այն ժամանակ էլ բարձրացվեց վիզաների ազատականացման հարցը), քանզի դրան հաջորդեցին կոնկրետ շարժեր արտահանման ոլորտում։ Փաշինյանի հետ արևմտյան կոալիցիան այլ խաղեր է խաղում։ Նրան ինտեգրում են առաջարկում միայն խոսքերով, իսկ իրականում խոսքը Ռուսաստանի դեմ ընկերություն անելու առաջարկի մասին է։ Դա ենթադրում է ՀՀ-ի ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, ՌԴ-ի հետ երկկողմ համաձայնագրերի խզում, 102-րդ ռազմաբազայի դուրսբերում, համատեղ ռազմական խմբավորման և ռազմաօդային պաշտպանության միասնական համակարգի չեղարկում։ Եվ այս ամենը հայկական տնտեսության դիվերսիֆիկացման և ԵՄ-ից ժամանակակից տեխնոլոգիաներ ստանալու մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի զառանցալից հայտարարությունների ներքո։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս առիթով հայ հասարակությանը տեղեկացրեց, որ լոգիստիկայի ներկա վիճակի պայմաններում տնտեսության տարբերականացումը հնարավոր է միայն ՌԴ-ի և Իրանի հետ, բայց բնավ ոչ Եվրոպայի, իսկ եվրոպական գերժամանակակից տեխնոլոգիաների շահագործման արդյունքում ստացված ողջ արտադրանքը նույնպես կարող է իրացվել հիմնականում ՌԴ-ի և Իրանի շուկաներում:

Վերջին օրերին ադրբեջանական դիրքերից հայկական տարածքի գնդակոծությունները ցույց տվեցին, որ խոսքը վտանգավոր արկածախնդրության մասին է, ինչի հետևանքները չեն հապաղի անդրադառնալ այն երկրի և ժողովրդի ապագայի վրա, որն առանձնապես կամ բացարձակապես չի հուզում արևմտյան կոալիցիային…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • АРМЯНИН! АРМЕНИЯ! РОДИНА И БОГ!
      2024-05-18 10:33

      6 лет назад на улицах Еревана под барабанную дробь молодежь выкрикивала "Гип! Гип! Гу!", подражая туземному племени каннибалов, сегодня скандирует: "Армянин! Армения! Родина и Бог!" На смену вождю в кепке и засаленной майке пришел архиепископ с крестом на груди, на смену пляскам с гробами - приглашение к мирному диалогу. Лидеры нынешнего Движения не тиражируют свои снимки с трансвеститами, их не приветствуют окопавшиеся в нашей стране представители тоталитарных сект и ЛГБТ-сообщества.

    • ГРАНИЦА
      2024-05-18 10:25

      Группа бывших высокопоставленных сотрудников МИД объявила о недопустимости делимитации-демаркации без установления дипломатических отношений и подписания мирного соглашения между странами, назвав текущие процессы в РА беспрецедентными в мировой практике. В ответ на просьбу прокомментировать эту позицию секретарь Совбеза Армен Григорян в эфире Общественного телеканала заявил: "Значит, мы создали прецедент".

    • РЕЖИМЫ ПАШИНЯНА, АЛИЕВА И ЭРДОГАНА ПРОТИВ НАРОДА АРМЕНИИ!
      2024-05-16 09:23

      Оппозиционные фракции "Айастан" и "Честь имею" обратились к посольствам США, Франции, Великобритании, штаб-квартирам ООН и Совета Европы, руководителю миссии ЕС с предложением обсудить ряд вопросов, касающихся нарушения основополагающих прав и свобод граждан РА, включая свободу слова и собраний. Об этих нарушениях, напомню, говорилось в докладе Госдепартамента, может, поэтому первой на обращение оппозиция откликнулась посол Кристина Квинн.

    • КТО СОЧИНЯЕТ СКАЗКИ О "ГИБРИДНОЙ ВОЙНЕ ТОТАЛИТАРНОЙ РОССИИ ПРОТИВ ДЕМОКРАТИЧЕСКОЙ АРМЕНИИ"?
      2024-05-15 11:01

      Связанные с движением "Тавуш во имя Родины" события заслуживают только одного определения - это борьба народа за демократию и свои права! На этом фоне выжидательная позиция западной коалиции не может не вызывать вопросы, впрочем, эта коалиция 6 лет закрывала глаза на все бесчинства Пашиняна, полагая, что тот взамен поспособствует ослаблению влияния России на Южном Кавказе. Расчет оказался не совсем верным: Россия не выведет 102-ю Российскую военную базу из Гюмри, а российские пограничники останутся на армяно-иранской и армяно-турецкой границе.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ