«Հրապարակ». ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում ընդդիմության նախաձեռնությամբ նախօրեին տեղի ունեցած փակ նիստի ժամանակ, որի օրակարգում սահմանազատման և սահմանագծման հարցերն էին, ընդդիմադիրներն իշխանականներին ներկայացրել են տարբեր տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված իրավական փաստաթղթեր և հորդորել՝ դրանցով իրականացնել սահմանագծումը:
Դրանցում Փաշինյանի հիշատակած 4 տարածքներից առնվազն 2-ը չեն համարում ադրբեջանական։ Խոսքը 1988-ին կնքված փաստաթղթի մասին է, որը Հայաստանի կողմից ստորագրել է Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը։ Դա Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների միջև սահմանների վերաբերյալ համաձայնություն է, որը ստորագրվել է տարբեր գերատեսչությունների տված եզրակացությունների հիման վրա և կնքվել Մոսկվայի կողմից:
Փաստաթղթում հստակ ամրագրել են սահմանագծումը, որի մի կետով ասվում է, որ Բաղանիսի և Ոսկեպարի սովխոզներին վերադարձվում են համարժեք տարածքներ՝ Ասկիպար գյուղի տների կառուցման համար հատկացված հողերի դիմաց։ Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ բոլոր փաստաթղթերը հանձնաժողովներն ուսումնասիրում են, խնդիրն այն է, որ չկա համաձայնություն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 05:58
МИД Украины назвал договоренности между Азербайджаном и Арменией о делимитации границы на основании Алма-Атинской декларации 1991 года «фактором стабильности» в условиях агрессивной политики России в регионе, сообщила пресс-служба ведомства, передает Aysor.am.
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.