Freedom House․ «ՔՊ»-Ը ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԻՄՓԻՉՄԵՆԹԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՏԱԿՏԻԿԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Հայաստանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտագործել է իր քաղաքական «մկանները» ոչ մեծ բնակավայրերի քաղաքային խորհուրդներում, որտեղ մի շարք դեպքերում շարունակել է ընդդիմադիր քաղաքապետերի իմփիչմենթի գործելակերպը՝ օգտագործելով կասկածելի տակտիկա։ Իր ամենամյա «Nations in Transit 2024» զեկույցում այսպիսի կարծիք է հայտնել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։
«Ընտրական գործընթացն ընդհանուր առմամբ դրական գնահատական է ստացել տեղի և միջազգային դիտորդների կողմից։ Սակայն այն աչքի է ընկել նաև վարչական ռեսուրսների չարաշահմամբ կառավարող կուսակցության կողմից՝ այնպիսի մասշտաբներով, որոնք չեն եղել «թավշյա հեղափոխության» ժամանակներից»,- ընդգծվել է զեկույցում։
«Թեև հեղափոխության ամենահայտնի ձեռքբերումներից մեկը քաղաքականության բաժանումն էր խոշոր բիզնեսից և օլիգարխներից, 2023 թվականը ցուցադրել է այս ուղղությամբ շրջադարձի տագնապալի նշաններ։ Մասնավորապես, երկու առանձին հետաքննություններ լույս են սփռել թափանցիկության բացակայության վրա «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսավորման աղբյուրների առումով։ Եվ որ ավելի տագնապալի է՝ իրավապահ մարմինները մաքրել են «Քաղաքացիական պայմանագիրը» իրավախախտումներից, իսկ Փաշինյանը ներողություն է խնդրել, բայց հայտնել է, որ իր կուսակցությունը ոչ մի օրենք չի խախտել»,- նշել է Freedom House-ը։
Կազմակերպության գնահատմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները 2023թ. գկխավոր իրադարձությունն էին ներքին քաղաքականությունում և կարող են դիտարկվել որպես վստահության միջանկյալ թեստ օրենսդիր մարմնում 2021թ. նախորդ համազգային քվեարկության և 2026թ. կայանալիք ընտրությունների միջև։
«Թեև ընդդիմությունը Երևանում, ինչպես հայտնի է, ավելի ուժեղ է, քան այլ մարզերի մեծ մասում, «Քաղաքացիական պայմանագրին», այնուամենայնիվ, հաջողվեց ավելի շատ ձայներ հավաքել, քան ցանկացած այլ կուսակցության, սակայն նա բնավ չհասավ տեղերի այն շեմին, որն անհրաժեշտ է քաղաքապետի նշանակման համար։ Փաստացի, անգամ փոքրամասնության գործընկերոջ՝ «Հանրապետություն» խմբակցության հետ կոալիցիայով քաղաքն այժմ կառավարվում է փոքրամասնության խորհրդի կողմից»,- նշել է Freedom House-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 14:18
Корреспондент 24News Мэри Манукян признана потерпевшей. Об этом на своей странице в Facebook сообщил член инициативы «Пять правозащитников» Рубен Меликян, передает News.am.
-
2024-05-18 14:17
Политические силы изъявили желание, чтобы кандидатом в премьеры протестного движения "Тавуш во имя Родины" стал Баграт Галстанян. Об этом архиепископ сообщил журналистам, обобщая итоги встречи с ними, подчеркнув, что решение по этому вопросу пока не принято, передает Sputnik Армения.
-
2024-05-18 12:39
По данным источников в полиции, операции полиции по разгону антиправительственных демонстраций, продолжающихся в Ереване уже более недели, координирует и направляет не министр внутренних дел Ваге Казарян, а заместитель министра внутренних дел Арпине Саркисян. Об этом пишет газета «Грапарак», передает News.am.
-
2024-05-18 12:37
Руководители органов пограничного контроля пограничных ведомств государств – участников СНГ на встрече в Ташкенте обсудили совершенствование погранконтроля на фоне роста угроз безопасности, сообщается на сайте исполкома Содружества, передает Sputnik Армения.