«Փաստ». ԵՎՍ ՄԵԿ ԱՊՏԱԿ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ԻՐ «ՍԻՐԵԼԻ» ԱՐևՄՈՒՏՔԻՑ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50 ից հասնելով 2,25-ի, ինչպես նաև նույն իրավապաշտպան կազմակերպության «մտահոգությունը Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով», երբ հերթական ապտակն եկավ Արևմուտքից:
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված։ ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է:
Բաժին է հասել նաև դատական համակարգին: Նշվում է, որ չեն վերացել դժգոհությունները դատավորների գործունեության հետ կապված, զեկույցը շեշտում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները կիրառվել են ընտրովի, թափանցիկության պակաս կա այդ հարցով Արդարադատության նախարարության որոշումների կայացման գործընթացում։ Ըստ զեկույցի հեղինակների, հետաքննող լրագրողները պարբերաբար հայտնում են պետական գնումների համակարգում առկա խնդիրների, այդ թվում՝ մեկ անձից արված գնումների համատարած գործելաոճի, ինչպես նաև պետական պատվերներ ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերի մասին: Մի խոսքով, 2018 թվականից հետո աննախադեպ է, որ Արևմուտքն իր «զավակին» այս կարգի ապտակներ հասցնի:
Այն, որ Freedom House-ի ու Պետդեպի զեկույցները ներկայացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանության խայտառակությունների ընդամենը մի փոքր մասը, այսինքն՝ շատ բաների վրա նույնիսկ աչք փակել, ակնհայտ է, դա չի էլ քննարկվում: Բայց թե ինչու հանկարծ Արևմուտքը որոշեց գոնե մի քիչ նայել իրականության աչքերին, կարող է լինել մի քանի տարբերակ, այդ թվում՝ նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին, կամ ժողովրդավարության նահանջի մեծ ծավալների պարագայում լրիվ աչք փակելու անհնարինություն, կամ էլ, որ պակաս հավանական չէ, գուցե Արևմուտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-04 22:00
Шествие во главе с предстоятелем Тавушской епархии, архиепископом Багратом Галстаняном прошло через Иджеван. Участники шествия направились в монастырь Агарцин. Отметим, что водители автомобилей приветствуют участников марша сигналами.
-
2024-05-04 14:37
Правительство Японии 3 мая выразило протест правительству США в связи с высказыванием президента страны Джо Байдена о ксенофобии, передает агентство Jiji.
-
2024-05-04 14:36
Евразийская экономическая комиссия совместно со странами ЕАЭС разработала проект соглашения о единой системе транзита. Он будет определять основные принципы функционирования единой системы таможенного транзита Союза и третьей стороны (третьих сторон). Об этом сообщил замдиректора Департамента таможенного законодательства и правоприменительной практики Евразийской экономической комиссии Нурлан Байназаров на Международном контейнерном форуме "ЕСЭ Asia-2024" в Алматы, передает Sputnik Армения.
-
2024-05-04 13:37
Кандидат в конгрессмены США Алекс Балекян в прямом эфире Alpha News назвал происходящее в Армении прискорбной ситуацией․