Последние новости

Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան

Մենք երեկ ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, Դիլիջանում ակցիան դադարեցրինք և անմիջապես շտապեցինք Ոսկեպար՝ գյուղացիների հետ հանդիպման:  Գյուղացիները կրկին փաստեցին, որ այդտեղ ադրբեջանցիներ են եղել, ինչ-որ աշխատանքներ են կատարել, ասում  են՝ ծառեր են կտրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Կիրանցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով, իշխանությունը փորձում է ուժով և խաբեությամբ ավարտին հասցնել սկսած գործընթացը:

«Իշխանությունները ամեն կերպ փորձում են իրենց առջև դրված խնդիրը կատարել՝ թուրքին բերել նստացնել այս վայրերում: Գյուղացիների անհանգստության պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, միայն անունով են սահմանապահ, իրականում դա ադրբեջանական բանակն է՝ նույն զինտեխնիկայով, ուղղակի այլ հագուստով: Իսկ մեր սահմանապահը ընդամենը զինված է ավտոմատով, ուրիշ ոչինչ չունի: Նրանք իրար հավասարազոր չեն:

Ցանկացած պահի, սահմանապահ կոչեցյալ ադրբեջանցիները շատ ավելի լավ դիրքերից ու լավ կարգավիճակով, կարող են հարձակում գործել և հաշված րոպեների ընթացքում ցանկացած բնակավայր անցնելու է իրենց վերահսկողության տակ»,-խոսելով գյուղացիների անհանգստության մասին՝ ասաց Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով, այս գործընթացի միջոցով Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը բանակ չունենա:

«Սա այդ ծրագրի մեկնարկն է, հայկական բանակն ուզում են  վերածել սահմանապահ զորքերի: Արարատ Միրզոյանն ասում, էր սա ամենապաշտպանված սահմանն է լինելու, բայց երևի մոռացել է ասել, որ Ադրբեջանի համար է ամենապաշտպանված սահմանը, ոչ թե Հայաստանի»,-հավելեց պատգամավորը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ