Последние новости

ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՆՎԱՆԵՑ ՌԴ ԱԴԾ ԳՈՐԾԱԿԱԼ

Սահմանազատման գործում Երևանի և Բաքվի համատեղ հրաժարումը ՌԴ գլխավոր շտաբի քարտեզներից միանգամայն կանխատեսելի և օրինաչափ բնույթ է կրում։ Նախկինում ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ սահմանազատում հնարավոր է միայն այդ քարտեզների հիման վրա, սակայն այն, ինչ այսօր իրականացվում է Տավուշում Փաշինյանի ու Ալիևի համատեղ ջանքերով, սահմանազատում չէ։

ՌԵԺԻՄԻ ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՆՆ ԱՆՎԱՆԵՑ «ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ»։ Դրա տակ պետք է հասկանալ տարածքների միակողմանի հանձնումը պատերազմի սպառնալիքի ներքո, իսկ դրա համար Գլխավոր շտաբի քարտեզները պետք չեն։ Պատահական չէ, որ Տավուշի գործընթացն անմիջապես ողջունեցին արևմտյան կոալիցիայի երկրները (նրանք դեմ են ՌԴ-ի ցանկացած մասնակցությանը տարածաշրջանային գործընթացներին), Մոսկվան արձագանքեց ուշացումով, Թեհրանը զուսպ լավատեսություն ցուցաբերեց…

«Վտանգավոր մոլորություն կա, երբ Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչումը շփոթում են քարտեզի հետ։ Հռչակագրում քարտեզ չկա, կա միայն հղում նախկին միութենական հանրապետությունների վարչական սահմաններին»,- մանրամասնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որը սահմանազատման համար միակ պիտանին է համարում ԽՍՀՄ 1976 թվականի քարտեզները։

«Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ»,- հայտարարեց Փաշինյանը օտարերկրյա լրագրողներին տված հարցազրույցում, և դա ակնհայտ սուտ է, քանզի հայ հանրությունը նման հարց չի տալիս իշխող վերնաշերտին: ՀԱՊԿ-ից ՀՀ-ի անհապաղ դուրս գալու մարմաջով տառապում է միայն արևմտյան կառույցների սնածու գաճաճ կուսակցությունների կույտը։

Վերլուծական հանրությունն առայժմ բանավիճում է մայիսի 7-ին Մոսկվայում նախագահ Պուտինի երդմնակալության արարողությանը Փաշինյանի ներկայության (բացակայության) թեմայի շուրջ։ Նույն հանրությունը վստահ է, որ իշխող վերնաշերտի պարագլուխը կմասնակցի մայիսի 8-ին կայանալիք ԵԱՏՄ 10-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին: Մայիսի 9-ին Մոսկվայում ծրագրված են Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հերթական տարեդարձին նվիրված ավանդական միջոցառումներ: Փողոցային պայքարի և ճանապարհների արգելափակման 9 օրերից հետո կանխատեսումներ եղան, որ ներքաղաքական ապակայունացումը կարող է հանգեցնել Փաշինյանի մոսկովյան այցի չեղարկմանը, բայց դրանք լոկ կանխատեսումներ են…

Փաշինյանը հասկանում է, որ Մոսկվայում իրեն բարդ խոսակցություն է սպասվում, ըստ երևույթին այդ պատճառով էլ նրա քարոզչամեքենան շարունակում է ռուսատյաց հիստերիա բորբոքել։ Լրատվամիջոցներն արդեն բացահայտ գրում են իշխող շրջանակների ցնծության մասին՝ կապված «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հեռանալու, Սյունիքում հենակետերի ապամոնտաժման, ինչպես նաև 4 գյուղերի հանձնման հետևանքով պաշտպանական շրջանից Տավուշի կայազորի դուրսբերման հետ, ընդ որում կայազորի հետ մեկտեղ տարածքը կլքեն ռուս սահմանապահները։

Ռուսատյաց շրջանակները՝ ի դեմս վաշինգտոնյան կողմնորոշմամբ քաղաքական գործիչների և Սորոսի հետևորդների, վերջին օրերին ակտիվորեն շրջանառում են ՀՀ տարածքից ՌԴ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման թեման՝ դիտարկելով այդ գործընթացը որպես Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման շարունակություն։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը չբացառեց, որ բացի Տավուշից ռուս սահմանապահների ելքից, Մոսկվայում Փաշինյանի հետ կքննարկվեն նաև այլ հրատապ հարցեր: Արմատական տրամադրված արևմտամետները Փաշինյանից պահանջեցին անհապաղ հնչեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից ՀՀ-ի ելքի ծրագիր. միայն այն պատճառով, որ դրա տակ Ալիևի ու Փաշինյանի ստորագրությունների հետ մեկտեղ դրված է նաև Պուտինի ստորագրությունը։

Այդ հանրությունն անտեսում է այն փաստը, որ հայտարարությունը ստորագրվել է որպես Ադրբեջանի հետ ռազմական առճակատման ավարտի մասին փաստաթուղթ, և դրանում տեսնում է միայն Արցախի խաղաղ բնակիչներին պաշտպանելու ՌԴ-ի պարտավորությունների չկատարում: Ռեժիմի պարագլուխն ու արևմտամետ վերլուծական շրջանակները շարունակում են Մոսկվային մեղադրել արցախահայության 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ցեղասպանության և բռնի տեղահանման մեջ։

Տավուշում իրավիճակի սրման հետ մեկտեղ՝ Փաշինյանի քարոզչամեքենան սկսել է ավելի հաճախ նշել, թե իբր՝ բողոքի ակցիաները ղեկավարում է Մոսկվան։ Ակցիաների մասնակիցներին սկսել են անվանել «Ռուսաստանի ստրուկներ»։

Ռեժիմի վերնաշերտը միտումնավոր լուրեր է տարածում «Մոսկվայի ցուցանող և ուղղորդող ձեռքի» մասին, որպեսզի ստանա Արևմուտքի ակտիվ աջակցությունը։ Փաշինյանը գիտակցում է ժողովրդից բխող վտանգը։ Տավուշում կենտրոնացրել էին 1000-ից ավելի ոստիկաններ, ժողովրդի դեմ հաշվեհարդարին ներգրավել էին «Երկրապահ» միության անդամներին։ Չնայած օրեցօր աճող ոստիկանական սադիզմին՝ անցած շաբաթվա վերջում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը կորցրել է փողոցը, այսօր փողոցը դեմ է նրան։

Իրավիճակը շիկացել է այն աստիճան, որ հեռուստաալիքներից մեկի եթերում իշխանությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանեցին ՌԴ ԱԴԾ գործակալ։ «Խոսակցություններ կան, և ես հավատում եմ դրանց, որ Հայ Եկեղեցու ամբողջ գերագույն հիերարխիան ԱԴԾ գործակալներ են, Ամենայն Հայոց Կաթողիկոսը սպասարկում է Ռուսաստանի շահերը»,- իշխանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարեց փորձագետ Դավիթ Ստեփանյանը։ Նրան պատասխանեց «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը՝ Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը. «Սատանան ելել է դժոխքից, որ ոչնչացնի հայ ժողովրդին, ընդ որում իրեն հռչակել է Հիսուս Քրիստոս»։

Հայտնի է, որ Ռուսաստանը «հեռացել» է Հայաստանից 1918-1920 թթ., ինչպես նաև 90-ականների սկզբին: 102-րդ բազայի հարցը չի կարող լուծվել մի քանի շաբաթվա ընթացքում, դրա համար ամիսներ կպահանջվեն: Այդ ամիսների ընթացքում ակնհայտ կդառնա, որ Փաշինյանի և Ալիևի միջև առանց միջնորդների բանակցությունները հանգեցրել են պայմանների հերթական խախտմանը ադրբեջանական կողմից: Այլ կերպ չի կարող լինել ի բնե: Իշխող վերնաշերտը ավանդույթի համաձայն կբարդի մեղքը «Մոսկվայի ցուցանող և ուղղորդող ձեռքի» վրա, թեև ակնհայտ է, որ «առանց միջնորդների» գործընթացն իրականում վերահսկում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Մինչ հայ հասարակության պասիվ հատվածը սպասում է, թե երբ իրեն կներկայացնեն նոր առաջնորդի, որը փոխարինելու կգա Փաշինյանին, իրավիճակը սպառնում է դուրս գալ վերահսկողությունից։ Այսօր փողոցը չեն կառավարում ո՛չ ընդդիմադիր ուժերը, ո՛չ էլ նոր առաջնորդը։ Ժողովուրդը պայքարի է ելել դավաճանի ռեժիմի դեմ, ընթանում է Փաշինյանի իշխանության վերջին օրերի ու շաբաթների հետհաշվարկը, ոստիկանությունը մոլեգնում է մայրաքաղաքի փողոցներում ու փակ մայրուղիներում։

Դիմադրության օջախները բազմապատկվում են օրըստօրե, իրավիճակը ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Հիմնավոր մտավախություն կա, որ խուճապի մատնվելով՝ Նիկոլը կարող է կորցնել ինքնատիրապետումն ու զենք կիրառելու հրաման տալ՝ անմտորեն համարելով, թե ժողովրդի պայքարը կտևի լոկ մինչև առաջին արյուն։ Արյունոտ սադրանքները նրա սիրելի զբաղմունքն են, հիշեք 2008-ի մարտի 1-ը…

Կասկածներ կան նաև, որ փողոցային պայքարը դադարեցնելու համար Փաշինյանը կարող է արտահերթ խորհրդարանական ընտրություններ առաջարկել ընդդիմությանը: Քաղաքագետներն ընդդիմությանը խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չհամաձայնել այդ արկածախնդրությանը, քանի որ կարող է կրկնվել 2021-ի ընտրությունների պատմությունը: ՔՊ-ն իր համար հաղթանակ կապահովի համատարած կեղծիքների և բռնաճնշումների գնով, իսկ նման բան թույլ տալ չի կարելի: Փողոցային պայքարի մասնակիցներն ամենուր առաջարկում են ընդդիմությանը հրաժարվել մանդատներից…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • РЕЖИМЫ ПАШИНЯНА, АЛИЕВА И ЭРДОГАНА ПРОТИВ НАРОДА АРМЕНИИ!
      2024-05-16 09:23

      Оппозиционные фракции "Айастан" и "Честь имею" обратились к посольствам США, Франции, Великобритании, штаб-квартирам ООН и Совета Европы, руководителю миссии ЕС с предложением обсудить ряд вопросов, касающихся нарушения основополагающих прав и свобод граждан РА, включая свободу слова и собраний. Об этих нарушениях, напомню, говорилось в докладе Госдепартамента, может, поэтому первой на обращение оппозиция откликнулась посол Кристина Квинн.

    • КТО СОЧИНЯЕТ СКАЗКИ О "ГИБРИДНОЙ ВОЙНЕ ТОТАЛИТАРНОЙ РОССИИ ПРОТИВ ДЕМОКРАТИЧЕСКОЙ АРМЕНИИ"?
      2024-05-15 11:01

      Связанные с движением "Тавуш во имя Родины" события заслуживают только одного определения - это борьба народа за демократию и свои права! На этом фоне выжидательная позиция западной коалиции не может не вызывать вопросы, впрочем, эта коалиция 6 лет закрывала глаза на все бесчинства Пашиняна, полагая, что тот взамен поспособствует ослаблению влияния России на Южном Кавказе. Расчет оказался не совсем верным: Россия не выведет 102-ю Российскую военную базу из Гюмри, а российские пограничники останутся на армяно-иранской и армяно-турецкой границе.

    • АГЕНТ ВЛИЯНИЯ ПОД ПАНЦИРЕМ БАКУ И АНКАРЫ…
      2024-05-13 09:52

      Первый визит в качестве премьер-министра Пашинян совершил в Иран, где  озвучил заявление, вызвавшее переполох в новоиспеченном правительстве РА. Вождь "революции любви и согласия" объявил, что в высшем эшелоне власти есть люди, которые обслуживают интересы иностранных государств в ущерб интересам Армении и Арцаха. В Ереване со страхом ждали возвращения Пашиняна, полагая, что полетят головы разоблаченных агентов. Тогда заявления главы кабинета еще воспринимались всерьез, появились публикации о том, что новоиспеченный премьер решил покончить с иностранной агентурой в структурах власти.

    • ДВИЖЕНИЕ "ТАВУШ ВО ИМЯ РОДИНЫ!" АБСОЛЮТНО ЛЕГИТИМНО! НАРОД ТРЕБУЕТ СОБЛЮДАТЬ КОНСТИТУЦИЮ…
      2024-05-11 10:48

      Специалист по международному праву адвокат Арам Орбелян указал на грубейшие нарушения Конституции в действиях Пашиняна и его правительства. В частности, правительство и  человек на посту премьера не вправе сдавать территории в обход референдума, между тем Пашинян открытым текстом дает понять, что за 4 деревнями в Тавуше последует Тигранашен. У Орбеляна нет сомнений, что после Тигранашена речь пойдет о предоставлении так называемого Зангезурского коридора.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ