Последние новости

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ապրիլի 30-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստ է տեղի ունեցել։

«Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն էլ սահմանվել է 9.75%»,– ասված է հաղորդագրությունում։

Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.75% է։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ