Последние новости

Սա հայերի աջակցության պատասխանն է. Ֆրանսիան՝ Նոր Կալեդոնիայում Բաքվի ակտիվության մասին

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը մեկնաբանել է Ադրբեջանի ակտիվ միջամտությունը Նոր Կալեդոնիայի հարցում:

«Ադրբեջանը փորձում է օգտագործել «կալեդոնյան դեպքը»՝ ի պատասխան հայերի աջակցության, ինչը պատիվ է բերում Ֆրանսիային»,- հայտարարել է նախարարը, որի ելույթը հրապարակվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյիի X-ի էջում:

Նշենք, որ ավելի վաղ Նոր Կալեդոնիայի (ֆրանսիական համայնք, որ տեղակայված է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում) խորհրդարանի դիմաց կազմակերպվել էին բողոքի մի քանի բազմամարդ ակցիաներ՝ ընդդեմ Ֆրանսիայի «գաղութային քաղաքականության»:

Հատկանշական է, որ հանրահավաքների ժամանակ, բացի ազգային դրոշներից, ծածանվել են նաև Ադրբեջանի դրոշները:

Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի դրոշը մասնակիցները բարձրացրել են առաջին շարքերում՝ որպես երախտագիտության նշան նեոգաղութատիրության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։ Ապրիլի կեսերին Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Բաքվում ընդունել էր նաև Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի պատվիրակությանը:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ