Последние новости

Ստուգումներն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը` Տաջիկստանի արտգործնախարարին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Տաջիկստանի արտհործնախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է ՌԴ ժամանող օտարերկրացիների մանրակրկիտ ստուգումը «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ողբերգության ֆոնին` նշելով, որ դրանք ժամանակավոր միջոցներ են, որոնք ուղղված չեն կոնկրետ ազգի կամ կրոնական խմբի ներկայացուցիչների դեմ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Ավելի վաղ Տաջիկստանի ԱԳՆ-ն Դուշանբեում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորևին հայտնել էր, որ Հանրապետությունը մտահոգված է այն խնդիրներով, որոնց վերջին մի քանի շաբաթների ընթացքում բախվում են իր քաղաքացիները ՌԴ սահմանը հատելիս: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ի պատասխան նշել է, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի և Ղազախստանի ցամաքային սահմանը հատելու դժվարությունները կապված են ահաբեկչական սպառնալիքի պահպանման պատճառով անվտանգության միջոցառումների ավելացման հետ։ Ահաբեկչական վտանգն առաջացել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

«Տաջիկական կողմին լրացուցիչ մանրամասն պարզաբանումներ են տրվել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան` ահաբեկչության կանխարգելման ուղղությամբ ռուսական ծառայությունների կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ։ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեզ մոտ ժամանող օտարերկրյա քաղաքացիների ավելի մանրակրկիտ ստուգումների հիմնական պատճառն էին։ Հատուկ ընդգծվել է ձեռնարկված միջոցների ժամանակավոր բնույթը, դրանց ուղղված չլինելը կոնկրետ ազգի կամ կրոնի դեմ, անցակետերում իրավիճակի աստիճանական կարգավորումը», - նշված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրույցի մասնակիցներն ընդհանուր առմամբ մտքեր են փոխանակել ՌԴ-Տաջիկստան երկկողմ փոխգործակցության հարցերի շուրջ: Կողմերը միակարծիք են «ռուս-տաջիկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների նկատմամբ ժամանակով փորձարկված վերաբերմունքի, դրանց դրական դինամիկայի պահպանման և ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ»:

Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության վարչությունը ավելի ուշ հայտնել է նաև նախարարների հեռախոսազրույցի մասին, որոնք «քննարկել են այն ծանր իրավիճակը, որում հայտնվել են Ռուսաստանի տարածքում գտնվող Տաջիկստանի քաղաքացիները»:

ՌԴ-ում ձեռնարկվող միջոցառումները կոնկրետ ազգի կամ կրոնի դեմ ուղղված չլինելու խոսքերի համատեքստում Տաջիկստանի ԱԳՆ-ում նշել են, որ տվյալ թեզը անհամատեղելի է իրականության հետ և բացասական գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ