Последние новости

Հատուկ ջոկատայինները ցրել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ցույցը

Թբիլիսիում հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ են կիրառել՝ խորհրդարանի շենքի դիմաց օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին ցրելու համար։ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում իրավիճակը պարբերաբար սրվում է:

Վրաստանի Առաջին ալիքը հայտնել է, որ ներկա պահին Ճիճինաձեի փողոցի տարածքում բախումներ են տեղի ունենում իրավապահների և ցուցարարների միջև:

Հանրահավաքի մասնակիցների պնդմամբ՝ սադրանք է եղել ոստիկանների կողմից։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցը հայտարարել է, որ ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ։

«Օրինախախտները վարչական կարգով բերման են ենթարկվել։ Նրանք չեն ենթարկվել ոստիկանների հրահանգներին։ Դուք տեսա՞ք շշերի անձրևը: Շնորհակալություն այսքան տեսախցիկների համար, բոլորը կտեսնեն։ Մեր աշխատակիցներից շատերը տուժել են»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ցուցարարների մի մասին դուրս են բերում տարածքից։

Ըստ SOVA-ի՝ հատուկ ջոկատայինները շարասյունով շարժվում են դեպի ցուցարարները՝ նրանց հեռացնելով խորհրդարանի տարածքից։ «Քաղաքացիներ, խնդրում եմ ցրվեք. Հակառակ դեպքում ձեր նկատմամբ կկիրառվեն օրինական միջոցներ»,- լսվել է խորհրդարանի տարածքում։

Գործի են դրվել ջրցան մեքենաներ։ Հաղորդվում է, որ ջրի շիթից տուժել են նաև հեռուստատեսային սարքավորումներով աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ