Последние новости

Մեր էրեխեքին թունավորել են, հետո վառել. Ազատի հրդեհից զոհվածների ծնողների ակցիան Երևանում

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում։

Վստահեցնում են` իրենք հստակ մեղադրանքներով և պահանջներով են եկել հրապարակ։

«Բենզինի վարկածը սուտ է, որովհետև այնտեղի օրապահը դատարանում արդեն հայտարարել է` կապիտանի մոտ կանիստրով բենզին չի տեսել, և որ այնտեղ բենզին առհասարակ չի եղել։ Մեր էրեխեքին սկզբում թունավորել են, հետո վառել` Փաշինյանի ասածով այդ վարկածն են առաջ տանում։ Ես բոլոր հատորները կարդացել եմ ու կասկածում եմ, որ քննիչները և դատախազներն ուղղորդված են աշխատում։ Բազմաթիվ կետեր հատորներում իրար չեն համապատասխանում։ Կասկածում եմ, որ դատավորն էլ է ուղղորդված աշխատում»,– նշեց զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապիկը։

Նկատառմանը, որ հենց կապիտանն ինքն է ասել, թե բենզին եղել է իր մոտ, Մանուկյանի պապիկն ընդգծեց` ճնշումների տակ է նման բան ասել։ Բողոքի ակցիայի մասնակիցը նաև կասկածներ ունի, որ իրենց երեխաներին զոհել են ինչ–որ բանի դիմաց։

«Փաշինյանը երբ մեզ ընդունեց, 23 հարցից միայն 3-ին պատասխանեց, այն էլ` ոչ նորմալ։ Ես ասացի իրեն, որ մեր էրեխեքը տեռորիստ էին բռնել դեպքից 1 ամիս առաջ, կացարանից մոտավորապես 1 կմ հեռավորության վրա։ Էդ թուրքի «սալդատին» բռնել, բերել էին ու հանձնել իրենց մեծին։ Դրանից առաջ էլ էին թուրքի տեռորիստներ մտել գյուղ ու տուն էին մտել, թուրքական փող էին սեղանին դրել, գնացել։ Երևի բարձրաստիճան սպաների մատը խառն է այս գործում կամ թուրքն է եկել, իր սև գործն արել»,– նշեց Արամ Մանուկյանի պապիկը։

Հրդեհից զոհված զինվորների հարազատները ՀՀ կառավարությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են պատշաճ քննություն ապահովել գործով։

Զոհված զինծառայողների ծնողները մտածված են ոչ աշխատանքային օր ընտրել բողոքի ակցիա իրականացնելու համար. սա զգուշացում է` իրենք մինչև վերջ են գնալու։

Նրանք նշում են, որ առաջիկայում իրենց խնդրին լուծում չտալու դեպքում պատրաստ են բողոք ներկայացնել միջազգային ատյաններում։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ