Последние новости

Ռուբեն Մելիքյան․ ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ

ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Ընդ որում, ըստ նրա, երեկ չի սկսել. սկսել է «18 թվի իշխանազավթման հենց առաջին օրերից»:

«Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ իրավիճակը։ Հասկանալ իրավիճակը թե՛ լոկալ (հայկական) և թե՛ գլոբալ (համաշխարհային) միտումների համատեքստում։

Եթե ժամանակ ունեք՝ կարդացեք Ռուս Ուղղափառ Եկեղեցու ամենախարիզմատիկ առաջնորդներից մեկի՝ Միտրոպոլիտ Իլարիոնի «Հիսուս Քրիստոս. կյանքն ու ուսմունքը» շարքի 2-րդ գրքի («Լեռան քարոզը») եզրափակիչ հատվածը։ Կարծում եմ՝ շատ օգտակար կլինի հակառակորդին ավելի լավ ճանաչելու ու գլոբալ միտումներն ավելի լավ հասկանալու տեսանկյունից»,- Facebook-ում գրել է Մելիքյանը:

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ