Последние новости

Հրդեհից զոհվածի պապիկ․ Հրդեհից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատները վաղ առավոտից կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

 


Նրանք դժգոհ են գործի քննությունից։ Կարծում են, որ քննչական կոմիտեն պատշաճ չի աշխատում, ինչի հետևանքով էլ գործը չի բացահայտվում։

Զինվորական կացարանի հրդեհից մահացած Արամ Մանուկյանի պապիկը Արտյոմ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննության ընթացքում հերքվեց նախնական վարկածը, թե հրդեհը բռնկվել է կանեստրով բենզինից. «Բայց մինչև հիմա Փաշինյանի այդ վարկածն են առաջ տանում քննչական մարմինները: Չկապակցված քննություն են տարել, որտեղ մեկը մյուսին չի բռնում: Մեր վարկածն այն է, որ քննչական մարմինները չեն աշխատում: Հիմա էլ դատավարությունը ոչ օբյեկտիվ է: Ես կասկածում եմ, որ դատավորներն էլ ուղղորդված են: Արդեն փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել են»,-ասաց նա:

Արտյոմ Գրիգորյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ևս հակասական են. զինվորների մի մասի դեպքում գրված է, որ վառվելու ժամանակ ի վիճակի էին շարժվել, օգնել, օգնություն կանչել, իսկ մյուս կեսը՝ ոչ. «Ուրեմն երեխեքը թունավորվել են և ի վիճակի չեն եղել դուրս գալ: Այդ ինչպե/ս եղավ, որ գոնե երկուսը չկարողացան դուրս գալ»:

Նա կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի կարող հիմա ոչ մի հարց լուծի. «Ուղղակի մենք գնալու ենք մինչև վերջ: Մենք երկու անգամ եղել ենք Նիկոլի մոտ: Առաջին հանդիպմանը մենք 23 հարց տվեցինք, որից երեքին պատասխանեց: Արգիշտըի Քյարամյանը այնտեղ էր, ասաց՝ ուսումնասիրեք, որ մեկ ամիս հետո ես ծնողներին ընդունեմ ու ասեմ՝ ինչ է եղել: Մեկ ամիս հետո գնացինք, էլի ոչինչ չասաց»,-ասաց Արամ Մանուկյանի պապիկը՝ հավելելով, որ եթե արդյունքի չհսնեն, կդիմեն միջազգային դատարան:

«Ես կասկածում եմ, որ մեր երեխքին ժերտվա տվեցին, ոնց որ հիմա Տավուշի գյուղերն են տալիս եսիմինչի դիմաց»,- ընդգծեց նա::

NEWS.am-ի հարցին, թե, մասնավորապես, ինչ հարցեր են եղել, որ պատասխաններ չեն հնչել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, նա պատասխանեց. «Օրինակ, հարցրել եմ, ասել եմ՝ տեռորիստ էր մտել գյուղ, էդ հարցն ի՞նչ եղավ: Փաշինյանը չգիտեր այդ մասին: Բայց փաստորեն տղաները մեկ կմ հեռու էդ թուրքի զինվորին բռնել են, հանձնել են իրենց մեծերին: Դա եղել է դեպքից մեկ ամիս առաջ: Մինչև այս հրդեհը գյուղում էլի տեռորիստներ են եղել, անգամ տուն են մտել: Ուրեմն ամեն ինչ էլ հնարավոր է: Գուցե թուրքը եկել երեխեքին տեռոր է արել, իրենք չեն ուզում ասել»:

Փաստաբան Նորիկ Նորիկյանն էլ ասաց, թե հանդիպման մանրամասներին չի տիրապետում, որովհետև ծնողների առջև կառավարությունից պահանջ է դրվել՝ կհանդիպեն իրենց հետ, եթե այդ հանդիպմանը Նորիկյանը չմասնակցի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ