Последние новости

ԱՀԿ ղեկավարը կարծում է, որ Իսրայելի գործողությունը Ռաֆահում հումանիտար աղետ կդառնա

Իսրայելական բանակի մարտական գործողությունը Ռաֆահ քաղաքում (Գազայի հատված) հումանիտար աղետի կհանգեցնի։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։

«Ներխուժումը Ռաֆահ աղետ կդառնա»,- գրել է նա X-ում։ ԱՀԿ ղեկավարը հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և «ամուր խաղաղություն» հաստատել։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածք Գազայի հատվածից պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներխուժումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և ավելի քան 240 մարդկանց պատանդառմամբ։ Արմատականներն այդ գրոհն անվանել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողությունների պատասխանը։ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին և սկսել հարվածներ հասցնել հատվածին և Լիբանանի ու Սիրիայի առանձին շրջաններին, ինչից հետո ցամաքային գործողություն է սկսել անկլավում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ