ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՍԵՎ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՀԱՍՑՆԵԼՈՒ
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մասնակիցներից մեկի պատմելով, Փաշինյանը հանդիպման սկզբից մինչև վերջ սպառնացել է կիրանցիներին՝ թե չի ստացվելու դիմադրել: Ասել է` եթե չբացեն ճանապարհը, կամ խոչընդոտեն սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին, միևնույն է` ուժի գործադրմամբ են այդ աշխատանքներն իրականացնելու։ Գյուղացիներից մեկն ասել է, որ իր տան դիմաց տանկ կկանգնեցնի, մյուսը՝ կվառի, ամեն ինչ կանեն, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի, Փաշինյանն ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեք, միևնույն է ոչինչ չեք կարող փոխել։
Վախեցնելուց բացի նաև ամոթանք է տվել իր համերկրացիներին՝ մոտավորապես, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջեք, որ փրկեք ողջ Հայաստանը, կանխեք պատերազմը, ասել է` իբր այս գործընթացը Հայաստանի անկախության, գոյության համար է արվում։
Կիրանցիները, որ արդեն տասն օրից ավելի է ի նշան բողոքի, փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ իշխանություններին փորձելով հետ պահել միակողմանի զիջումներից, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացել են, որ հայ-ադրբեջանական նոր սահմանն անցնելու է ոչ թե գյուղի մեջտեղում գտնվող կամրջի կեսով, այլ ավելի խորքից, Փաշինյանն ասել է, որ հնարավոր է գյուղը կիսվի, մեծ մասն անցնի Ադրբեջանին, մասնագետների առաջիկա աշխատանքների արդյունքում կորոշվի, թե կոնկրետ որտեղով է գծվելու սահմանը: Գյուղացիները խնդրել են՝ գոնե կամուրջը չտալ, ասել է՝ հնարավոր չէ, նշել է նաև՝ իբր ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզները ստանալուց հետո են դա իմացել: Նորից փորձել է մեղքը բարդել ռուսների վրա, թե` ռուսներն են այդպես ուզում, որն իր սրտով էլ չի։ Ավելին, ասել է, որ Կիրանցում ճանապարհ փակող ընդդիմադիրները իրականում ոչ թե օգնում են իրենց, այլ վնասում՝ էլ ավելի գրգռելով ադրբեջանական կողմին, ու եթե ճանապարհ փակողները միայն կիրանցիներ լինեին, ապա ինքը կայցելեր Կիրանց, ոչ թե իրենց կհրավիրեր կառավարություն։ Փորձել է կիրանցիներին տրամադրել ճանապարհը փակող համագյուղացիների և նրանց պարբերաբար այցելող և աջակցություն հայտնող քաղաքական-հասարակական գործիչների դեմ։
Միևնույն ժամանակ` անվտանգության զրո երաշխիք է տվել, ասելով` գործընթացը կյանքի կոչելուց հետո՝ գուցե 7 օր խաղաղ ապրեք, բայց 8-րդ օրը չի կարող ասել՝ ինչ կլինի։ Փորձել է հանգստացնել, թե տուն կորցնողները փոխհատուցում կստանան, կքննարկեն այդ հարցը, բայց կիրանցիները սաստել են Փաշինյանին, ասել են, որ ընդհանրապես չեն ուզում այս թեման քննարկել, իրենք չեն պատրաստվում աճուրդի հանել հայրենիքը։
Այդուհանդերձ, հանդիպումն ու լսածներն այնքան հուսահատեցնող է եղել, որ կիրանցիները թևաթափ եղած են դուրս եկել, մի կին անգամ լաց է եղել: Նրանք վերադարձել են հայրենի գյուղ, իսկ երեկ անգամ գյուղամիջում քննարկել են, թե անիմաստ են այս ակցիաները՝ միևնույն է՝ Փաշինյանն իր սև գործն ավարտին է հասցնելու, չնայած դրան` շատերը դեմ են հանձնվելուն, երեկ քննարկել են նաև դաշտամիջյան ճանապարհները փակելու հարցեր, որպեսզի թույլ չտան սահմանը գծող ու սյուներ տեղադրող մասնագետները գաղտագողի գնան, քարտեզագրման աշխատանքներ իրականացնեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 05:35
Секретность и действия втайне от общественности стали для этого правительства заветной ценностью. Только так они могут быть неподотчетными, могут тайно реализовывать незаконные решения, связанные с государственной границей и безопасностью границ, а затем прикрывать решения, основанные на собственных политических интересах, выдуманными «законными основаниями». Об этом на своей странице в Facebook написал бывший омбудсмен Армении Арман Татоян.
-
2024-05-17 05:27
Российский рынок, о котором мечтают США и Европа, сегодня открыт для Армении, поэтому непонятно, почему наша страна должна отказаться от него. Об этом в беседе со Sputnik Армения заявил руководитель исследовательского центра "Альтернатива" Татул МАНАСЕРЯН, комментируя политические заявления о выходе Армении из ЕАЭС.
-
2024-05-17 05:20
Сроки ареста всех незаконно удерживаемых в Баку восьмерых военных и политических деятелей Арцаха на этот раз продлены на пять месяцев. Сначала был продлён арест Аркадия Гукасяна, затем – других шести деятелей, а сегодня – Рубена Варданяна. Представитель военнопленных в Европейском суде по правам человека, президент Центра по международному и сравнительному праву Сирануш СААКЯН ответила на вопросы Новости Армении - NEWS.am.
-
2024-05-16 21:30
Движение "Тавуш во имя Родины" анонсировало масштабный митинг в центре Еревана, о времени и дате будет сообщено в скором времени. Об этом заявил лидер движения, архиепископ Баграт Галстанян в четверг на собрании во дворе церкви Св. Анны.