Կիրանցի ղեկավարին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում
ՀՀ կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում:
«ՀՀ կառավարությունից ինձ ասել են` գնացեք ժողովրդին ասեք, որ իրենք 60% երաշխավորում են, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում»,–ասաց նա:
Նրա խոսքով` խոստացել են, որ երկու կողմերը հենց սահմանազատում անեն, ժողովրդի կարծիքը հաշվի կառնեն. ինչպես անել, որ իրենց տներին չխանգարի ։
«Ինձ կառավարությունից այսքան բան են ասել, մնացածը ձեր բոլորի գործն է, դուք եք որոշում թե հետո ինչ պետք է անեք, ես էլ ձեզ հետ»,–ասաց Կիրանցի համայնքային ղեկավարը։
Նա ընդգծեց, որ նախնական հաշվարկով, սահմանազատումից հետո Ադրբեջանին էր անցնում 2 տուն, բայց ևս 8-9 տուն շատ մոտ է այդ սահմանին։
Միաժամանակ համայնքապետն ընդգծեց, որ նա այժմ հայտարարում է միայն այն, ինչ իրեն ասել են, սակայն ոչ մի երաշխիք չի կարող տալ։
«Բնակիչները շատ արդար պահանջ ունեն, բնակիչներին թող որևէ մեկը չթերագնահատի։ Հայաստանի Հանրապետությանն էլ ասում ենք, որ այն, ինչ մենք տեսել ենք, այն, ինչ հիշում ենք, այստեղ մեր պապական հողերը սեփականաշնորհված են եղել... Քոմենթներ են գրում, թե կիրանցեցիք ինչի են զոմբիացել, ինչի չեն ուզում սահմանազատումը նորմալ լինի, խաղաղ լինի, էդ չի, ժողովուրդ ջան, ես չեմ ուզում 1 սմ հող տալ ադրբեջանցուն, որ ինձ ճանաչող ադրբեջանցին գա ինձ վրա ծիծաղի»,–ասաց համայնքի ղեկավարը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".