Последние новости

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն, որ մայիսի 2-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման են ենթարկվել մի խումբ անձինք»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, նրանք փակել են գյուղի մուտքերը:

Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տեղեկացմամբ` նրանց մեջ անչափահասներ կան։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ