Последние новости

ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎՆԵՐԻՑ 50 ՄԵՏՐ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ, կամ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 421-ՐԴ ՀՈԴՎԱԾ (1-ԻՆ ՄԱՍ)…

Կիրանցի բնակիչների հետ հանդիպումը (ապրիլի 29-ին) հաստատեց, որ Փաշինյանն ընդամենը Ալիևի հնազանդ կամակատարն է, ուստի չի կարող զիջումներ անել իր հայրենակիցներին և բավարարել նրանց խնդրանքները. իրենից ոչինչ կախված չէ։

Շփման գծի սահմանազատումը (իսկ տեղ-տեղ նաև սահմանագծումը) եվ, այսպես կոչված՝ պետական սահմանը հանցավոր համաձայնության և Սահմանադրության խախտման արդյունք են: Տասնյակ հիմնավորումներ են բերված որպես ապացույց, որ Տավուշի 4 գյուղերի հանձնումն ընդհանուր ոչինչ չունի սահմանազատման հետ, եթե այդ տերմինի տակ նկատի ունենանք միջպետական հարաբերությունների ակտը: Սահմանազատման ցուցանակի տակ ընթանում է տարածքների միակողմանի հանձնում՝ ռազմական ներխուժման սպառնալիքով։ Ակներև են խեղաթյուրումն ու կեղծ գործընթացը, ընդ որում առ այսօր չկան պայմանավորվածություններ, թե շփման գծի վրա հատկապես որտեղ է շարունակվելու սահմանասյուների տեղադրումը, երբ է դրանց թիվն անցնելու 40-ից։

Իր «պիլոտային» ծրագրով Փաշինյանը փաստացի օրինականացրեց ադրբեջանցի զավթիչների գործողությունները Շուռնուխում, որոնք ինքնաձիգների կոթերով վռնդում էին հայերին իրենց տներից՝ որպես իրենց գործողությունների «օրինականության» ապացույց ներկայացնելով «ջի-փի-էս»-ների հիման վրա կազմած «սահմանի գիծը»։ Ներկայիս սահմանասյուներն այդ գործողությունների շարունակությունն են, բայց իշխող վերնախավի ղեկավարի արդեն ոչ թե լուռ թողտվությամբ, ինչպես դա եղավ Շուռնուխում, այլ անմիջական համաձայնությամբ:

2021 թվականին բազմիցս գրել ենք, որ զավթիչների գծած սահմանն անցել է Շուռնուխի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմով։ Այժմ հայտնի է, որ հերթական սահմանասյունը կհայտնվի Կիրանց գյուղի բնակիչ Մհեր Սիմոնյանի տան տեղում: Նա դեռ հույս ուներ, թե սահմանը կանցնի իր պարտեզով, իսկ տանը գոնե 1 սենյակ կմնա, հիմա այդ հույսերն էլ փլուզվեցին։

Ոսկեպարի դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանն օրերս հիշեցրեց, թե ինչպես են իր համագյուղացիներն ապրել ադրբեջանցիների հարևանությամբ, ինչպես են 90-ականներին գնդակահարվել 14 հայեր, որոնք պատահաբար անցել են նրանց տարածք: Այժմ ադրբեջանցիները դպրոցից 100 մետր հեռավորության վրա են լինելու։ Եվ դա այն պատճառով, որ արևմտյան կոալիցիան անասելի ուրախ է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վերակենդանացման կապակցությամբ, որը վերահաստատվեց 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, հիմք դառնալով նույն թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի շրջափակման համար։ 2023թ. սեպտեմբերի 19-20-ին շրջափակումն ավարտվեց հայերի ցեղասպանությամբ և բռնի տեղահանմամբ:

Հատուկ ուշադրություն պետք է հատկացնել այն հանգամանքին, որ հավաքական Արևմուտքն այդ հռչակագիրը դիտարկում է ոչ միայն որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման հիմք, այլև որպես առանցքային փաստաթուղթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծման համար, թեև Ռուսաստանը, դատելով ամենից, թողել է այդ փաստաթուղթն անցյալ դարում…

Ակնհայտ է, որ Ադրբեջանը դուրս չի բերի զորքը Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի օկուպացված հայկական տարածքներից։ Ապրիլի 27-ին հայկական կողմը ստացել է խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկությունների 9-րդ փաթեթը: Հիշեցնեմ, որ ՀՀ առաջին դեմքերը խոսում էին այն մասին, որ 2023 թվականի վերջին շաբաթներին, մեծ հավանականությամբ, խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։ Եթե Ալիևն ու Փաշինյանը չհասցնեն, ապա կստորագրեն փաստաթուղթը 2024թ.հունվարին: Անցած շաբաթ թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ Փաշինյանը չի բացառել, որ համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություններ տեսանելի հեռանկարում այդպես էլ ձեռք չեն բերվի:

Միջազգային իրավունքի մասնագետները հոգնել են կրկնել, որ Ալիևը որոշել է սկսել գործընթացը Տավուշից, քանի որ այդ մարզի վերաբերյալ պահպանված փաստաթղթեր չկան:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ընթացիկ քառօրյայի ամբիոնից հայտարարեց, որ Տավուշի վերաբերյալ 1988թ.թվագրված փաստաթղթերը՝ կողմերի ստորագրությամբ (հայկական կողմից դրանք ստորագրել է Վլադիմիր Մովսիսյանը), անհետացել են 2 տարի առաջ: Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի վերաբերյալ պահպանվել են կողմերի ստորագրությամբ 1975թ. փաստաթղթեր, որոնք բովանդակում են սահմանագծի ճշգրիտ նկարագրությունը:

Այդ փաստաթղթերի առկայությունը, ավաղ, չի երաշխավորում, թե Փաշինյանը կդադարի խոնարհաբար հանձնել հայկական տարածքները, իսկ Ալիևը Հայաստանից դուրս կբերի օկուպացիոն զորքերը, և թող ոչ ոք չխաբվի ադրբեջանցի պատգամավորի խոսքերով՝ Արծվաշենը հայերին վերադարձնելու մասին։ Ակնհայտ է, որ «սատմանազատման» հիմքում ոչ թե նախկին սոցիալիստական հանրապետությունների սահմաններն են, այլ Փաշինյանին պարտադրված ալիևյան կամքը…

Սահմանադրության համաձայն՝ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ակնհայտ է, որ Տավուշի 4 գյուղերի հանձնումն իրականացվում է ժողովրդի կամքին հակառակ։ Ակնհայտ է նաև, որ վստահության 8% վարկանիշ ունեցող կառավարության ղեկավարն իրավունք չունի միանձնյա լուծել տարածքների օտարման հարցերը։ Փաշինյանի նշյալ գործողությունները կատարվում են սեփական ժողովրդի նկատմամբ բռնության և ճնշման պայմաններում՝ ճիշտ համապատասխան ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում (1-ին մաս) նկարագրված հանցակազմին: Այն նախատեսում է 10-15 տարվա ազատազրկում։ Խոսքը վերաբերում է «տարածքային ամբողջականությունը խախտելուն», «բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններին»։

Հոդվածը կատարելապես համապատասխանում է իշխող վերնաշերտի պարագլխի արարքներին, միայն թե այդ հոդվածով քրեական հետապնդում հարուցող չկա։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանը, ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը գործում են բացառապես ի նպաստ Փաշինյանի անձնական շահերի, այսինքն մեղսակից են Հայաստանի Հանրապետության դեմ նրա բոլոր հանցագործություններին: Տավուշից անմիջապես հետո հերթը Գեղարքունիքինն է։ Երբ հայտնենք այն մարդու անուն-ազգանունը, որի տան կամ այգու միջով կանցնի սահմանը Վարդենիսի շրջակայքում, Տավուշում երեխաները կքնեն ռամիլ սաֆարովներից 50 մետր հեռավորության վրա, որոնք ցանկացած պահի կարող են կացնով գալ իրենց տներ... Ինչո՞ւ արևմտյան կոալիցիային այս պարագայում չի հուզում սահմանամերձ քրիստոնյա բնակչության իրավունքների պաշտպանության խնդիրը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • АРМЯНИН! АРМЕНИЯ! РОДИНА И БОГ!
      2024-05-18 10:33

      6 лет назад на улицах Еревана под барабанную дробь молодежь выкрикивала "Гип! Гип! Гу!", подражая туземному племени каннибалов, сегодня скандирует: "Армянин! Армения! Родина и Бог!" На смену вождю в кепке и засаленной майке пришел архиепископ с крестом на груди, на смену пляскам с гробами - приглашение к мирному диалогу. Лидеры нынешнего Движения не тиражируют свои снимки с трансвеститами, их не приветствуют окопавшиеся в нашей стране представители тоталитарных сект и ЛГБТ-сообщества.

    • ГРАНИЦА
      2024-05-18 10:25

      Группа бывших высокопоставленных сотрудников МИД объявила о недопустимости делимитации-демаркации без установления дипломатических отношений и подписания мирного соглашения между странами, назвав текущие процессы в РА беспрецедентными в мировой практике. В ответ на просьбу прокомментировать эту позицию секретарь Совбеза Армен Григорян в эфире Общественного телеканала заявил: "Значит, мы создали прецедент".

    • РЕЖИМЫ ПАШИНЯНА, АЛИЕВА И ЭРДОГАНА ПРОТИВ НАРОДА АРМЕНИИ!
      2024-05-16 09:23

      Оппозиционные фракции "Айастан" и "Честь имею" обратились к посольствам США, Франции, Великобритании, штаб-квартирам ООН и Совета Европы, руководителю миссии ЕС с предложением обсудить ряд вопросов, касающихся нарушения основополагающих прав и свобод граждан РА, включая свободу слова и собраний. Об этих нарушениях, напомню, говорилось в докладе Госдепартамента, может, поэтому первой на обращение оппозиция откликнулась посол Кристина Квинн.

    • КТО СОЧИНЯЕТ СКАЗКИ О "ГИБРИДНОЙ ВОЙНЕ ТОТАЛИТАРНОЙ РОССИИ ПРОТИВ ДЕМОКРАТИЧЕСКОЙ АРМЕНИИ"?
      2024-05-15 11:01

      Связанные с движением "Тавуш во имя Родины" события заслуживают только одного определения - это борьба народа за демократию и свои права! На этом фоне выжидательная позиция западной коалиции не может не вызывать вопросы, впрочем, эта коалиция 6 лет закрывала глаза на все бесчинства Пашиняна, полагая, что тот взамен поспособствует ослаблению влияния России на Южном Кавказе. Расчет оказался не совсем верным: Россия не выведет 102-ю Российскую военную базу из Гюмри, а российские пограничники останутся на армяно-иранской и армяно-турецкой границе.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ