Последние новости

ԲԱՔՈՒՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԵՎ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ

Ադրբեջանցիների գնդագոծությունները ստիպեցին դադարեցնել Երասխում ԱՄՆ դրոշի ներքո կառուցվող ձեռնարկության շինարարությունը, Սոթքի հանքում հարյուրավոր մարդկանց գործազրկությունը նույնպես ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքն է, Կութ համայնքի և այլ գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից՝ Հայաստանի Հանրապետության 200 քառ.կմ տարածքի բռնազավթման արդյունքում: Պատերազմի սպառնալիքով հանձնվում են Տավուշի 4 գյուղեր, համանման գործընթաց է սպասվում Տիգրանաշենում և Գեղերքունիքի մարզում, որտեղ, ըստ շրջող լուրերի, արդեն սկսվել են ականազերծման աշխատանքները, թեև ՊՆ-ն հերքում է փաստը:

Օրերս Ալիևը ուղիղ տեքստով հայտարարեց, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացն իրականացվում է Բաքվում կազմված փաստաթղթերով, ինչից հետևում է, որ Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ կատարում են նրա հրահանգները…

Սողացող բռնազավթումը, որի մասին պարբերաբար հիշատակվել է 2021թ.մայիսի 12-ին Իշխանասարի և Սև լճի շրջան ներխուժումից, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո, երբ հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի 5 ուղղություններով խորացավ երկրի տարածքում, այսօր մեր աչքի առաջ փոխարկվում է Հայաստանի ներքին կյանքի նկատմամբ Բաքվի վերահսկողության ակնհայտ նշանների։ Ալիևը վերահսկում է ոչ միայն տարածքներն ու ռեժիմի պարագլխի անձը, այլև քաղաքական իրադարձությունների ընթացքը ՀՀ-ում…

Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանն արձանագրեց ոչ միայն տարածաշրջանի մասշտաբով ծանրակշիռ գործոնի դերին Ալիևի հավակնությունները, այլև ՀՀ ներքին կյանքի գլխավոր որոշիչ գործոն դառնալու նրա փորձերը: Դիվանագետը վկայակոչեց իշխանական քարոզչամեքենայի առանցքային թեզերը, որոնք Անկարայի և Բաքվի առանցքային թեզերի ուղիղ փոխառությունն են: Առավել ցայտուն օրինակներից է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը Արևմտյան Հայաստանում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի թիվը ճշտելու անհրաժեշտության մասին և ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկի այն հայտարարությունը, թե 4 գյուղերը, որոնք Փաշինյանը մտադիր է հանձնել Ադրբեջանին, Ալիևի ագրեսիայի վերջին «լեգիտիմ հիմքն» են։

Կարեն Միրզոյանը հատուկ ընդգծեց, որ ռեժիմի տապալումից հետո «գալու է ծանր, բայց հույժ անհրաժեշտ խոսակցության ժամանակը, թե ինչու էր այդ մարդը այսպիսի քաղաքականություն վարում»։ Նրա խոսքերով, այդ խոսակցությունն անհրաժեշտ է՝ նման գործողությունների կրկնությունից խուսափելու համար…

«2021թ. փետրվարից Փաշինյանի բոլոր շահերը կապված են Թուրքիայի հետ», - արձանագրում է «Մայր Հայաստան» շարժման համակարգող, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը՝ նկատի ունենալով այն աջակցությունը, որը ցուցաբերեց Անկարան 2021թ.փետրվարի 25-ից հետո, երբ ՀՀ Գլխավոր շտաբը Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ 40 գեներալների ստորագրությամբ հայտարարություն տարածեց՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Այն մասին, որ Էրդողանը խիստ մտահոգված էր ՀՀ-ում ռազմական հեղաշրջման սպառնալիքով, «Գոլոս»-ի ընթերցողները գիտեն մի ամբողջ շարք հրապարակումներից։ Թևանյանի կանխատեսմամբ՝ Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու հետ կապված իրադարձություններն անմիջական կապ ունեն Երևանի հետ: «Չկա ոչ մի սահմանազատում-սահմանագծում, ակներև է տարածքների միակողմանի հանձնումը, իսկ Կիրանցի բաժանումը մարդու իրավունքների ուղղակի խախտում է», - ընդգծեց նա:

Թևանյանը ծայրաստիճան վտանգավոր է համարում միջնորդներից հրաժարվելը, թեև Արևմուտքը չի թաքցնում, որ չի ապահովելու ՀՀ անվտանգությունը։ Նրա համոզմամբ՝ ներկայիս բանակցություններում միակ միջնորդը կարող է լինել Ռուսաստանը՝ Իրանի ներգրավմամբ։ «Միջնորդների ինստիտուտն անհրաժեշտ է։ Արևմուտքը չի թաքցնում, որ օգտագործում է Հայաստանը որպես գործիք Ռուսաստանի դեմ, Փաշինյանի հեռանալուց հետո ՌԴ-ն կփոխի իր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ։ Այս պահին Մոսկվան չի կարող օգնել Հայաստանին, որն ինքնակամ ՌԴ-ի դեմ գործիքի դեր է խաղում Արևմուտքի ձեռքում։ Ռազմաքաղաքական հավասարակշռությունը խաթարված է, միջնորդների բացակայության պարագայում գործընթացը հանգում է միակողմանի տարածքային զիջումների՝ ուժի կիրառման սպառնալիքով։ Հայաստանի հետ անում են այն, ինչ արեցին Արցախի հետ»,- նշում է Թևանյանը։

Նրա խոսքերով՝ Արևմուտքի գլխավոր նպատակն այն է, որ Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից։ «Արցախի մահվան վկայականը տրվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, արևմտյան դերակատարների մասնակցությամբ, երբ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց քաղաքագետը՝ նշելով, որ Հայաստանը որպես պետություն պահպանելու հարցում շահագրգռված են միայն Ռուսաստանը, Իրանն ու Վրաստանը:

Փաշինյանի քաղաքականության ընդդիմախոսները հիմնավոր զուգահեռներ են անցկացնում Արցախի հետ, այն է՝ Արևմուտքում համոզվել են, որ էթնիկ զտումներն ու հայերի բռնի տեղահանումը հանգեցրին ռուս խաղաղապահների ելքի։ Տավուշի 4 գյուղերի հանձնումը կհանգեցնի մարզից ռուս սահմանապահների հեռանալուն։ Ակնհայտ է, որ տարածքների հանձնման գործընթացը շարունակվելու է արևմտյան կոալիցիայի շեփորման ներքո, քանի որ այդ գործընթացի հետևում կոալիցիան տեսնում է միայն ռուսական ներկայության թուլացում Հարավային Կովկասում։ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը այդ կոալիցիային չի հուզում…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • АРМЯНИН! АРМЕНИЯ! РОДИНА И БОГ!
      2024-05-18 10:33

      6 лет назад на улицах Еревана под барабанную дробь молодежь выкрикивала "Гип! Гип! Гу!", подражая туземному племени каннибалов, сегодня скандирует: "Армянин! Армения! Родина и Бог!" На смену вождю в кепке и засаленной майке пришел архиепископ с крестом на груди, на смену пляскам с гробами - приглашение к мирному диалогу. Лидеры нынешнего Движения не тиражируют свои снимки с трансвеститами, их не приветствуют окопавшиеся в нашей стране представители тоталитарных сект и ЛГБТ-сообщества.

    • ГРАНИЦА
      2024-05-18 10:25

      Группа бывших высокопоставленных сотрудников МИД объявила о недопустимости делимитации-демаркации без установления дипломатических отношений и подписания мирного соглашения между странами, назвав текущие процессы в РА беспрецедентными в мировой практике. В ответ на просьбу прокомментировать эту позицию секретарь Совбеза Армен Григорян в эфире Общественного телеканала заявил: "Значит, мы создали прецедент".

    • РЕЖИМЫ ПАШИНЯНА, АЛИЕВА И ЭРДОГАНА ПРОТИВ НАРОДА АРМЕНИИ!
      2024-05-16 09:23

      Оппозиционные фракции "Айастан" и "Честь имею" обратились к посольствам США, Франции, Великобритании, штаб-квартирам ООН и Совета Европы, руководителю миссии ЕС с предложением обсудить ряд вопросов, касающихся нарушения основополагающих прав и свобод граждан РА, включая свободу слова и собраний. Об этих нарушениях, напомню, говорилось в докладе Госдепартамента, может, поэтому первой на обращение оппозиция откликнулась посол Кристина Квинн.

    • КТО СОЧИНЯЕТ СКАЗКИ О "ГИБРИДНОЙ ВОЙНЕ ТОТАЛИТАРНОЙ РОССИИ ПРОТИВ ДЕМОКРАТИЧЕСКОЙ АРМЕНИИ"?
      2024-05-15 11:01

      Связанные с движением "Тавуш во имя Родины" события заслуживают только одного определения - это борьба народа за демократию и свои права! На этом фоне выжидательная позиция западной коалиции не может не вызывать вопросы, впрочем, эта коалиция 6 лет закрывала глаза на все бесчинства Пашиняна, полагая, что тот взамен поспособствует ослаблению влияния России на Южном Кавказе. Расчет оказался не совсем верным: Россия не выведет 102-ю Российскую военную базу из Гюмри, а российские пограничники останутся на армяно-иранской и армяно-турецкой границе.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ