Последние новости

Երևանի Դեղատան փողոցի տներից մեկում հրդեհ էր բռնկվել. կնոջ դի է հայտնաբերվել

Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տան տանիքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 7-ին, ահազանգը ստացվել է ժամը 05։52-ին։

«Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է 09։01-ին»,– ասված է հաղորդագրությունում։

Shamshyan.com–ն էլ հայտնել է, որ հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ