Последние новости

Հայաստանը կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման մասին բանաձևին

Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, որն ընդլայնում է Պաղեստինի իրավունքները ՄԱԿ-ում։ Քվեարկության արդյունքները հրապարակվել են ՄԱԿ–ի պաշտոնական էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որն ընդլայնում է Պաղեստինի իրավունքները համաշխարհային կազմակերպությունում, ինչպես նաև Անվտանգության խորհրդին հորդորում է վերանայել ՄԱԿ-ին երկրի անդամակցության հարցը:

Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան։ Վրաստանը ձեռնպահ է մնացել։

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած որոշման համաձայն` սեպտեմբերին սկսվող գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանից սկսած Պաղեստինը լրացուցիչ իրավունքներ և արտոնություններ կստանա կազմակերպությունում: Պաղեստինը կունենա երկրների խմբերի անունից հայտարարություններ անելու իրավունք, ՄԱԿ-ի կոնֆերանսներին, գլխավոր վեհաժողովի կամ ՄԱԿ-ի այլ մարմինների հովանու ներքո գումարվող միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին լիարժեք մասնակցելու իրավունք:

Բանաձևը հաստատում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Պաղեստինի անկախ պետության իրավունքը:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ