Ուղևորներին սուրճ առաջարկող քաղաքացիներին ոստիկանները բերման ենթարկեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանները բերման են ենթարկում «Սասունցի Դավիթ» կայարանի հատվածում անհնազանդության ակցիա իրականացնողերին: Վերջիններս փորձում էին սուրճ հյուրասիրել ոստիկաններին և քաղաքացիներին:
«Արցախի հետ կապված, մենք ցավոք սրտի, ձախողեցինք: Այսօր այդ արհավիրքը, այդ անիվը, որ տրորում է իր առջև ամեն ինչ, ոչնչացնում և քանդում, հասել է մեր չքնաղ Տավուշ: Տավուշը Հայաստանի ամենապինդ մարզն է, այնտեղ մեզ ամենալավ դիրքերն են բաժին հասել, որտեղ թշնամին ռազմական ճանապարհով չի կարող հասնել հաջողության, կամ կարող է հասնել միայն շատ մեծ ջանքերի շնորհիվ: Տեղի ունեցող գործընթացի արդյունքում Տավուշը մնացած մարզերի նման դառնում է խոցելի»,-ասաց ակցիայի մասնակից Գագիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ, , քաղաքական ուժեր, կուսակցություններ, անհատներ, հոգևորականներ համախմբվել են և պայքարում են Տավուշի շուրջ տեղի ունեցող գործընթացի դեմ:
«Մեր պայքարը ոչ թե ոստիկանների դեմ է, կամ նպատակ ունի ոստիկանների հետ բռնի գործողություններ սկսել, այլ ազգադավ, սահմանադրություն խախտող ու երկիրը վաճառող իշխանությունների դեմ է: Թեև որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ պատրաստ են անգամ երեխաների վրա ձեռք բարձրացնել, մենք վստահ ենք, որ ոստիկանները կողմ չեն հող վաճառելուն և թուրքին ծառան դառնալուն»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից, և փորձեց սուրճ հյուրասիրել ճանապարհը բացել ցանկացող ոստիկաններին:
Ոստիկանները սակայն, հայտարարեցին, որ ճանապարհը բացելու համար քաղաքացիենրին տրված ժամանակն ավարտվել է, և բերման ենթարկեցին Գագիկ Հարությունյանին:
Ցույցի մասնակիցների խոսքով, ոստիկանները ոտնահարում են քաղաքացիների՝ խաղաղ ցույց իրականացնելու իրավունքը:
Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երևանում և մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։
Նախօրեին առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Երթը եղել է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։
Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-01 18:44
Архиепископ Баграт Галстанян, прибывший в Гюмри автопробегом вместе со своими сторонниками, проводит большой митинг на Театральной площади. В митинге принимает участие также предстоятель Ширакской епархии ААЦ архиепископ Микаел Аджапахян.
-
2024-06-01 15:42
Автопробег движения «Тавуш во имя Родины» во главе с архиепископом Багратом Галстанян прибыл в Гюмри. Отметим, что по дороге архиепископа встречали различные общины, а возле Ланджика его встречали хлебом и солью.
-
2024-06-01 15:40
В Гюмри демонтировали сцену, которая была установлена для концерта по случаю Международного дня защиты детей, на фоне визита лидера протестного движения "Тавуш во имя Родины" Баграта Галстаняна. Об этом сообщает корреспондент Sputnik Армения.
-
2024-06-01 14:46
Перевозки золотоносной руды со станции "Зод" на станцию "Арарат" возобновятся в июне. Об этом Sputnik Армения сообщил генеральный директор ЮКЖД Алексей Мельников.