Последние новости

Ոստիկանական զորքեր և պատնեշներ՝ օպերայի մոտ․ պատրաստվում են բողոքի ակցիային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի կենտրոնում իշխանությունը մեծ թվով ոստիկանական ուժեր է կուտակել։ Sputnik Արմենիայի թղթակիցը արձանագրել է մեծ թվով ոստիկանների, բացի այդ մեր նկարահանած կադրերում երևում է, որ ոստիկանական նոր զորքեր են բերվում դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։

 

Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է շարել։ Դրանց շարքը սկսվում է ընդհուպ Հյուսիսային պողոտայի մուտքից։

Այստեղ այսօր ժամը 17։00–ին կայանալու է EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պաշարված օպերայի» մոտ կազմակերպիչները նախապատրաստվում են ֆորումի անցկացմանն ու հյուրերին դիմավորելուն։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ հայտարարել էր, որ նույն վայրում պետք է ակցիա իրականացնի ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ