Կայացել է Պաշինյանի և Մոգերինիի հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` կարևորելով Հայաստանի հետ համագործակցության խորացումը: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը վերահաստատել է` ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը, տնտեսական առաջընթացի ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի վստահելի գործընկերն է, և մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն էլ ավելի սերտացրին արժեքային ընդհանրություններ ունեցող Հայաստանի և Եվրամիության կապերը: ՀՀ կառավարության ղեկավարն ասել է, որ ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը պատրաստ է շարունակել և էլ ավելի զարգացնել արդյունավետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, վիզաների ազատականացման գործընթացին, ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին ԵՄ աջակցությանը և երկկողմ գործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը` այդ նպատակով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.