Ռուսական ԶԼՄ-ները Քոչարյանի գործի վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քոչարյանի գործում խառնվել են քաղաքական վրեժը, դատարանի վրա ճնշումը և Սահմանադրության խախտումը։
Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ այսօր անդրադարձել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։ «Ուղիղ ութ ամիս առաջ՝ 2018 թվականի հուլիսի 28-ին, Հայաստանում ձերբակալեցին հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Սկզբից ևեթ նրա կալանումն ու առաջադրված մեղադրանքները սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հանգեցնում էին այն մտքին, որ Երևանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը տառացիորեն վրեժ է լուծում։ Չէ՞ որ Փաշինյանն անկարգությունների ակտիվ մասնակիցն էր, որոնք Քոչարյանը կասեցրեց բավական կոշտ միջոցներով։ Ժամանակի ընթացքում կասկածները հաստատվեցին փաստերով», գրում է, մասնավորապես, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
«Youtube-ում հրապարակվեց Փաշինյանի և երկրի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի, ինչպես նաև հատուկ ծառայությունների այլ ղեկավարների խոսակցության ձայնագրությունը։ Գաղտնալսումից միանշանակ հետևում է, որ հենց Փաշինյանն է հրաման տվել ինչ գնով էլ լինի նստեցնել Ռոբերտ Քոչարյանին։ Բայց չէ՞ որ նախկին նախագահի կալանումից անմիջապես հետո հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ոչ միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն, այլ նաև հայ և օտարերկրացի իրավապաշտպանները։ Բայց Երևանում այդ ամենի վրա ոչ մի ուշադրություն չդարձրին։ Փաշինյանի կամքով հայ իրավապահները մի ամբողջ շարք խախտումներ թույլ տվեցին։ Օրինակ, թքեցին նախագահի իմունիտետի մասին սահմանադրական նորմի վրա»,- գրում են հեղինակները՝ նշելով, որ «Ռոբերտ Քոչարյանը համապատասխանում է ԵԽԽՎ 1900 բանաձևի առանցքային պահանջներին, որպեսզի ճանաչվի քաղաքական բանտարկյալ։ Նա կալանքի տակ է վերցվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախատեսած երաշխիքների խախտմամբ։ Նա կալանքի տակ է պահվում քաղաքական պատճառներով, անկախ կոնկրետ իրավախախտումից։ Նա, ի վերջո, կալանվել է ակնհայտորեն անարդար դատավճռի հետևանքով։ «Դեմոկրատ» Փաշինյանը սեփական քաղբանտարկյալ ունի»։
Իր հերթին, «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Վեստի»-ի ռեպորտաժում նշվում է, որ այս գործում «իրար են խառնվել քաղաքական վրեժը, դատարանի վրա ճնշումը և Սահմանադրության ուղղակի խախտումը»։ Ընդ որում, իրեն՝ Փաշինյանին, անվանում են 2008 թվականի մարտի 1-ի «անկարգությունների կազմակերպիչներից մեկը»։ Ռեպորտաժում, որն ավելի քան 4 ժամ է տևում, բավական մանրամասն ներկայացվում է հայտնի հեռախոսազրույցների փաստը, ինչից հետո նշվում է, որ Քոչարյանը կալանվել է այն բանից գրեթե անմիջապես հետո, երբ հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու որոշման մասին, տեղեկացնում է - NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 19:46
В здание правительства Армении прибыл губернатор Тавушской области Ваге Галумян. Он очень быстро вошел в здание, отказавшись отвечать на вопросы журналистов.
-
2024-04-29 19:43
Депутат блока "Айастан" Артур Хачатрян написал заявление против сотрудников полиции, незаконно подвергших его приводу. Об этом он сообщил в соцсети.
-
2024-04-29 19:41
Из-за активности волны тропического теплого воздуха 17-29 апреля максимальные температуры, зафиксированные в дневные часы в ряде районов страны, превысили невиданные ранее исторические показатели. Об этом говорится в сообщении, распространенном ГНКО «Центр гидрометеорологии и мониторинга». Новости Армении - NEWS.am
-
2024-04-29 19:38
Комитет по юридическим вопросам парламента Грузии во втором чтении поддержал инициированный правящей партией «Грузинская мечта» законопроект «О прозрачности иностранного влияния». Оппозиция считает законопроект российским аналогом «закона об иноагентах».
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2020-12-26 09:12
Ինչո՞ւ Նիկոլը չի հեռանում: Մի՞թե չի տեսնում վերաբերմունքն իր հանդեպ։ Մի՞թե նա չունի ո՛չ ամոթ, ո՛չ խիղճ։ Մի՞թե չի հասկանում, որ երկրի վերածննդի առաջին քայլը պետք է լինի իր հեռանալը։
-
2020-08-20 17:44
Ստիպված ենք արձանագրել. հոտառությունը դավաճանում է։ Պետք է թարգել քաղաքականությունն ու անցնել սպորտի։ Երբ սկսվում էր «կորոնայի» հետ կապված ողջ այս պատմությունը, մի տեսակ վստահ գրում էի, թե ոչ մի գլոբալ փոփոխություն աշխարհում տեղի չի ունենա, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, նույնիսկ մեջբերում էի Ժողովողին, թե «ինչ որ եղել է, այն էլ կլինի, և ինչ որ արվել է, այն էլ կարվի, և ոչինչ նոր չէ այս արևի տակ»... Ավա՜ղ։
-
2020-06-22 11:31
Նիկոլը կարող է ներկայացնել միայն աղմկահարույց կալանավորումները Տնտեսական իրավիճակը, մասնագետների կանխատեսումներով, մինուս նշանով իր գագաթնակետին կհասնի հոկտեմբերին, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը լավատեսության չնչին իսկ առիթ չի թողնում, մարդիկ մահանում են ամեն օր, իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, ոչ մի կերպ չի կարողանում ազդել իրավիճակի վրա։