Հանդիպեցին Հորդանանում
Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 6-ին, հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Կարևորելով ՄԱԿ-ի հետ մեր երկրի համագործակցությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության և դրա կառույցների աշխատանքներում։ «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի ինտենսիվ դարձնելու հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի շրջանակներում»,-նշել է նախագահը։
Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև Անտոնիո Գուտերեշի մեծ ներդրումը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեության մեջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել երկար տարիներ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ում և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ։
Հանրապետության նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջերս կայացած հանդիպումը և ընդգծել, որ ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 19:42
Армянские организации Ирака выразили свою безоговорочную поддержку движению, возглавляемому архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-06 19:40
Лидеры Белоруссии, Казахстана, Киргизии, Таджикистана, Туркмении, а также Кубы, Лаоса и Гвинеи-Бисау примут участие в параде Победы, кроме того, приглашены руководители исполнительных органов СНГ, Союзного государства, ОДКБ. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков, передает РИА Новости.
-
2024-05-06 19:37
Большое число служащих внутренних войск (красных беретов) стянуто к трассе Ереван-Севан у города Раздана. Об этом заявил Sputnik Армения депутат от блока "Айастан" Гарник Даниелян, участвующий в шествии движения "Тавуш во имя Родины".
-
2024-05-06 18:50
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев не будут присутствовать на параде Победы в Москве 9 мая, сообщил журналистам помощник президента Юрий Ушаков, передает РИА Новости.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2021-10-08 18:13
Խորհրդարանում Նիկոլի վերջին հայտնությունները շատ բանի մասին են վկայում։ Մասնավորապես, թե Երևանից ստացվող ինչ դրական ազդանշանների մասին է խոսում Իլհամ Ալիևը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի առաջարկի կապակցությամբ։
-
2021-09-30 11:25
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը կազմակերպի նման հանդիպում: Իբր՝ միշտ պատրաստ եմ կառուցողական քննարկումների, հայտարարել Է նա France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ի՞նչ կնշանակի սա։