Ատոմ Մարգարյան․ «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում չհանգեցրեց գների իջեցման
Հայաստանում առեւտրային ցանցերը ձեւավորվել են տասնամյակների ընթացքում։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի Նորարարական եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, տեղեկացնում է NEWS.am-ը։
Նրա խոսքով՝ հանրապետության որոշ բնակիչներ, լինելով ոչ մեծ խանութների տերեր կամ կրպակատերեր, կարողացել են դառնալ հսկայական հարստության եւ կապիտալի տեր՝ դառնալով խոշոր ներմուծողներ եւ արտադրողներ։ «Եվ դա, ըստ էության, մեր շուկայի Աքիլլեսյան գարշապարն է։ Բոլոր շղթաները, ինչպիսին են արտադրության, ներմուծման եւ վաճառքի մոնոպոլիաները, կապված էին միմյանց հետ։ Դրանք բոլորը վերահսկվում էին։ Ես այդ շրջանը կանվանեի կապիտալի կուտակման շրջան, երբ բիզնեսի հաջողությունը կապված էր իշխանությանը մոտ գտնվելու, ձեռքի տակ բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնի առկայության հետ։ Իսկ տնտեսական մոնոպոլիաները քաղաքական այդ մոնոպոլիայի մասն էին»,- պարզաբանել է Մարգարյանը։
Անդրադառնալով նոր կառավարության խոստումներին՝ պայքարել հանրապետությունում մոնոպոլիայի դեմ, տնտեսագետը հիշեցրել է, որ Հայաստանի նախորդ 14 կառավարությունները նույնպես խոսել են մոնոպոլիաների դեմ պայքարի մասին եւ անվերջ հայտարարություններ արել շուկայի ազատականացման մասին։ Բայց, ինչպես նշեց փորձագետը, միեւնույն ժամանակ, բոլոր մթերքները, ինչպիսին են ալյուրը, շաքարը, դեղերը, բենզինը, դիզվառելիքը, բանանը եւ այլն, կենտրոնացված էին։ «Մոնոպոլիստները չարաշահում էին իրենց մոնոպոլ դիրքը՝ «բարիք» ստանալով»,- ընդգծել է Մարգարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 16:06
Представитель защиты экс-госминистра Нагорного Карабаха, известного мецената Рубена Варданяна в РФ сообщила Виктория Бурковская назвала решение властей Азербайджана о продлении срока ареста незаконным и необоснованным, передает News.am.
-
2024-05-16 15:49
Пятeро участников акции протеста у здания правительства Армении задержаны по подозрению в групповом хулиганстве, сообщает пресс-служба Следственного комитета, передает Sputnik Армения.
-
2024-05-16 15:45
Жители Киранца перекрыли дорогу межгосударственного значения, которая связывает Армению и Грузию, сообщает с места событий корреспондент Sputnik Армения.
-
2024-05-16 15:41
Министр внутренних дел Франции Жеральд Дарманен заявил, что часть выступающих за независимость сил в Новой Каледонии, которые причастны к беспорядкам, имеют связи с Азербайджаном. Как сообщает AFP, об этом Дарманен заявил в эфире France 2, передает News.am.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-10 17:37
ՌԴ վարչապետ Միխայիլ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ հրամանագիր Է ստորագրել, համաձայն որի՝ գերատեսչություններին և նախարարություններին հանձնարարվում է իրականացնել կոնկրետ ապրանքների գների մշտադիտարկում։ Այդ մասին հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը։ «Ռուսաստանում մտցվում է սպառողական ապրանքների և ծառայությունների գների մշտական մոնիտորինգ։ Այդ որոշումը հաստատվել է կառավարության կողմից։ Նոր գործիքը թույլ կտա կանոնավորապես իրականացնել շուկայի իրավիճակի համակարգային վերլուծություն, կանխատեսել նշանակալի արտադրանքի թանկացման ռիսկերը և յուրաժամանակ միջոցներ ձեռնարկել գների աճը զսպելու համար»,- ասված է հրամանագրում: