Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ
Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմեր, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ՝ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից, այս մասին մայիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, տեղեկացնում է aysor.am-ը:
««Eventival» կայքի միջոցով ստացել ենք 740 ֆիլմ, ընտրվել են նաև ֆիլմեր Ռոտերդամի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Այնպես որ, հանձնաժողովն այս պահին դիտարկում է ավելի քան 740 կինոնկար: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ Երևանյան պրեմիերաներ, hետահայաց ցուցադրություններ, hարգանքի տուրք: Ընդ որում, նշեմ, որ Երևանյան պրեմիերաներ ծրագիրը ներառելու է նաև հայկական ֆիլմեր»,- ասաց Հասմիկ Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, և հնարավորություն կա մասնակցելու դրանց:
Տնօրենն առանձնահատուկ շեշտեց, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է նաև կրթական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, փառատոնի շրջանակներում իրականացվելու է դեբյուտային նախագծերի զարգացման դասընթաց, դասավանդողների թվում կլինեն մասնագետներ նաև այլ երկրներից:
«Ոսկե ծիրան»-ի տնօրենը լրատվամիջոցներին ներկայացրեց փառատոնի նոր տարբերանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը:
Տարբերանշանի հեղինակը՝ դիզայներ Վիլյամ Կարապետյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը, և այդ տառի միջոցով ինքը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «GAIFF Pro» ծրագրին:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում կազմակերպվում են վարպետության դասեր և փիթչինգ ելույթներ, ֆիլմի/սցենարի զարգացման աշխատարաններ, տարածաշրջանի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաներ` բացելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ տեղի կինոգործիչների համար:
«GAIFF Pro» ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում փառատոնի օրերին կանցկացվեն տարատեսակ դասընթացներ, կլինի նաև նախագծերի շուկա: Արդեն իսկ ստացվել են 27 զարգացման, ինչպես նաև՝ 5 աշխատանքային փուլում գտնվող նախագծերի հայտեր:
«GAIFF Pro»-ին մասնակցության հայտեր ուղարկելու վերջնաժամկետը մայիսի 19-ն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-01 18:44
Архиепископ Баграт Галстанян, прибывший в Гюмри автопробегом вместе со своими сторонниками, проводит большой митинг на Театральной площади. В митинге принимает участие также предстоятель Ширакской епархии ААЦ архиепископ Микаел Аджапахян.
-
2024-06-01 15:42
Автопробег движения «Тавуш во имя Родины» во главе с архиепископом Багратом Галстанян прибыл в Гюмри. Отметим, что по дороге архиепископа встречали различные общины, а возле Ланджика его встречали хлебом и солью.
-
2024-06-01 15:40
В Гюмри демонтировали сцену, которая была установлена для концерта по случаю Международного дня защиты детей, на фоне визита лидера протестного движения "Тавуш во имя Родины" Баграта Галстаняна. Об этом сообщает корреспондент Sputnik Армения.
-
2024-06-01 14:46
Перевозки золотоносной руды со станции "Зод" на станцию "Арарат" возобновятся в июне. Об этом Sputnik Армения сообщил генеральный директор ЮКЖД Алексей Мельников.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-24 16:37
Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, այդ հակամարտությունն անվտանգության շարունակական սպառնալիք է ՀԱՊԿ անդամ երկրների համար։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀԱՊԿ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։
-
2019-07-18 07:20
Ղարաբաղի իշխանություններին դեռ հաջողվում է չտրվել Հայաստանի իշխանությունների սադրանքներին:Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:
-
2019-07-02 15:01
Երբ վերջին անգամ ՀՀ-ում աշխատավարձը բարձրացվեց 2015-ին, դա 80 մլրդ դրամ գումար պահանջեց: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը:
-
2019-06-13 10:54
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: