Տիգրան Աբրահամյան․ «Դավադրություններ»-ի իրականացումը նույնիսկ տեսականորեն չեմ պատկերացնում
Մայիսի 20-24-ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ խոշորամասշտաբ օպերատիվ–մարտավարական զորավարժություններ են անցկացնում։ Պաշտոնապես հայտարարվել էր, որ զորավարժությանը ներգրավվելու է մոտ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա, ՀԿՌՀ–ներ ու ականանետեր և մինչև 35 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռներ։
Դրա հնարավոր վտանգների ու այլ խնդիրների շուրջ Aysor.am-ը մի քանի հարց է ուղղել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին։
- Պարոն Աբրահամյան, Արցախի հետ կապված թեմաները վերջին շրջանում ակտիվացել են՝ տարբեր բնույթի, տարբեր սրության, սակայն, թերևս, սկսենք Ադրբեջանում զորավարժությունների անցկացումից, ի՞նչ վտանգներ եք տեսնում, արդյոք հանրությունն անհագստանալու կարիք ունի:
- Այս տարվա ընթացքում, սա Ադրբեջանի արդեն երկրորդ խոշոր՝ այս մասշտաբի զորավարժությունն էր, մինչ այդ նմանատիպ տեղի էր ունեցել մարտին, սակայն սրան զուգահեռ տեղի են ունեցել նաև այլ զորավարժություններ, առավել փոքր մասշտաբի, այլ երկրների հետ համատեղ: Նկատելի են նաև տարբեր զորատեսակների հավաքներ, մարտավարական պարապունքներ և այլն:
Նման միջոցառումների անցկացումն առաջնագծին ու ընդհանուր իրավիճակին, իհարկե, նոր սրություն է հաղորդում, հատկապես որ դրանք իրականացվում են սահմանագծի մերձակա հատվածներում, ամեն դեպքում դրանք գտնվում են մեր դիտարկման տիրույթում և անհրաժեշտ վերլուծություններ են իրականացվում:
- Տպավորություն կա, որ հայկական զինուժն առավել քիչ է զորավարժություններ իրականացնում...
- Չէի ասի, ծառայության բերումով ես անընդհատ անմիջականորեն առնչվում եմ զինված ուժերի հետ և վստահ կարող եմ ասել, որ Պաշտպանության բանակում ակտիվ ուսումնական շրջան է, որն ուղեկցվում է տարբեր բնույթի զորավարժություններով, մարտավարական պարապունքներով, տարբեր զորատեսակների հատուկ կուրսերով: Այստեղ մրցավազքի խնդիր չկա, սակայն անհրաժեշտ միջոցառումներն անընդհատ ակտիվ ընթացքի մեջ են:
- Զինված ուժերի մարտունակությունից խոսեցիք, վերջերս Հայաստանի վարչապետը «դավադիր ուժերի» հնարավոր գործողությունների մասին խոսեց, արդյոք կարելի է նման բան սպասել:
- Ես նկատեցի, որ թեմային պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է անդրադարձել՝ բացառելով նման իրավիճակ, երկրորդ, նման գործողությունները մեծ շղթա են ենթադրում, տարբեր ուժերից մինչև զինված ուժեր, եթե նույնիսկ նման նպատակ ունեցող ուժեր կան, իսկ դրանք իմ պատկերացմամբ կարող են լինել միայն արտաքին ուժեր, դրանց գործակալներ, ապա «դավադրությունների» իրականացումը նույնիսկ տեսականորեն չեմ պատկերացնում:
Նման «դավադրությունը» ենթադրում է քաղաքական իշխանության, զինված ուժերի, ուժային կառույցների ներգրավվում կամ գիտություն, սա միանշանակ բացառելի է: Արցախում բոլոր այս կառույցները, ինստիտուտները պատշաճ, արժանապատիվ ծառայություն են մատուցում մեր ժողովրդին և եթե նույնիսկ մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը նման մտադրություն ունենան, ապա դրանք շատ վաղ փուլում կկանխվի:
Իհարկե, ես տեսնում եմ, որ դաշտում նկատելի են ուժեր, անհատներ, որոնց գործունեությունն ակնհայտ վտանգավոր բնույթ է կրում, իսկ նրանց առաջ քաշած թեզերը լիովին տեղավորվում, մեր նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամաբար տրամադրված երկրների քարոզչական հայեցակարգերին:
Տեսնում եմ մեր ժողովրդի տարբեր հատվածների մեջ թշնամություն սերմանող, կեղծ օրակարգեր առաջ մղող անհատներ, սակայն կարծում եմ, որ ողջամտությունն, այնուամենայնիվ, հաղթելու է և առկա իրավիճակում առաջ եկած այս վտանգավոր միտումները չեզոքացվելու կամ գոնե նվազագույնին են հասցվելու:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 13:45
Выстроившиеся в несколько кордонов полицейские 20 мая не разрешили предстоятелю Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископу Баграту Галстаняну войти в село Киранц.
-
2024-05-20 13:41
Движение «Тавуш во имя Родины» направило телеграмму соболезнования в связи с гибелью президента Исламской Республики Иран Сейеда Эбрахима Раиси, министра иностранных дел Хосейна Амира Абдоллахяна и других сопровождавших их лиц.
-
2024-05-20 13:39
Парламент Грузии преодолеет вето президента на закон об "иноагентах". Об этом заявил спикер грузинского парламента Шалва Папуашвили.
-
2024-05-20 13:34
Бывший мэр Еревана, лидер партии "Новая сила" Айк Марутян готов встретиться с архиепископом Багратом Галстаняном, однако у него имеются идеологические разногласия с политическими силами, которые стоят рядом с движением "Тавуш во имя Родины". Об этом Марутян заявил в соцсети, отвечая на предложение лидера движения "Тавуш во имя Родины" о встрече.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-04 14:26
Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
-
2019-10-02 15:13
Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵՏՄ գագաթաժողովը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
2019-10-02 13:04
Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
2019-09-26 19:55
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը պարզ պոպուլիզմ է որակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությունը։