Ռուբեն Մելիքյան. Պատրաստվում է իշխանության բռնազավթումը
Ո՞ւր էին Նիկոլայ Բաղդասարյանը և մյուս խելոքները 2015 թվականին, երբ ընդունվում էր Սահմանադրությունը, ո՞ւր էին այս մարդիկ 2018 թվականի ապրիլի 9-ին, երբ ուժի մեջ էր մտնում, այսօր՝ «Վետօ» շարժման բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ի՞նչ իրավական հետևանք է առաջացնում Վահե Գրիգորյանի կամ Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքը։ Մեկ էլ տեսնում ենք՝ ԱԺ նախագահն է սկսում համաձայնել։ Ես հրապարակավ եմ ասել, սա շատ նման է իշխանության յուրացման նախապատրաստությանը։ Այսինքն՝ գործողություններ են կատարվում, որպեսզի հետագայում նախապատրաստվի իշխանության յուրացում։ Մեր հանրությունը՝ հատկապես իրավաբանական հանրությունը, պետք է վճռական լինի այս հարցում, որպեսզի չստեղծենք պետականաքանդ, ինստիտուտաքանդ նախադեպ։
Ամեն ինչ իր կարգով շարունակվում էր, և մեկ էլ մի օր ՍԴ անդամ ընտրված մեկը (դա ևս բավականին խնդրահարույց է, բայց դա մի կողմ) վեր է կենում և դատողություն անում, որն ԱԺ նախագահը հիմք է ընդունում։ Սա անընդունելի է, և իշխանության յուրացման նախապատրաստություն է, որը պետք է կանխել», - ասաց Ռուբեն Մելիքյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".