Բոլոր տուժածները տեղափոխվում են Հայաստան
Առավոտյան Թբիլիսիից վերադարձած ՀՀ արտակարգ իրավիճակենրի փոխնախարար Արմեն Հարությունյանի տեղեկատվությամբ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան:
ԱԻՆ հաղորդմամբ, ըստ պայմանավորվածության՝ ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ:
Առողջական վիճակից կախված՝ մյուս երկու առավել ծանր վիճակում գտնվող քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ուղղաթիռով:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (1979 թ.), Ա.Մ.-ի (2008 թ.) և Է.Մ.-ի (2003 թ.) դիերը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (1977 թ.), Ռ.Մ.-ն (2006 թ.), Մ.Մ.-ն (1988 թ.), Լ.Մ.-ն (2002 թ.) և Մ.Մ.-ն (2005 թ.) հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ: Բժշկական կենտրոններից ստացված նախնական տեղեկության համաձայն՝ Մ.Մ.-ն (31 տ.) գտնվում է Գորիի ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ.Մ.-ն և Մ.Մ.-ն տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: Քարելիի ԲԿ-ում գտնվող Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, վերջիններս նույնպես տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ:
Ժամը 19:00-ի դրությամբ Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-09 15:34
К начавшемуся 4 мая с приграничного Киранца маршу движения «Тавуш во имя Родины» присоединяются многочисленные граждане и силы самой разной геополитической ориентации, передает корреспондент NEWS.am.
-
2024-05-09 15:28
Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков подтвердил, что на встрече Владимира Путина и премьера Армении Никола Пашиняна в среду в Москве был согласован вывод российских военных и пограничников из ряда областей Армении, но они останутся на границе Армении с Турцией и Ираном, передает Aysor.am.
-
2024-05-09 14:16
Армянский народ должен, не теряя веры, объединиться вокруг светлой идеи армянской государственности. Об этом говорится в заявлении Католикоса Всех армян Гарегина II, передает Sputnik Армения.
-
2024-05-09 14:10
Как передает Verelq.am, в своём телеграм-канале политолог Сергей Мелконян пишет: