Հայկական կողմը մտահոգություն է հայտնել Բաքվում Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ կապված
Վարշավայում հանդիպման ժամանակ քննարկվել է Բաքվում Լեհաստանի ԱԳ նախարարի արած հայտարարությունների հարցը։ Այս մասին հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ ամփոփելով Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ Վարշավայում տեղի ունեցած համատեղ աշխատանքի արդյունքները։
Պատգամավորի խոսքով՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը մտահոգել է հայկական կողմին. «Մենք հանդիպում ենք ունեցել Լեհաստանի ԱԳՆ-ում, որտեղ քննարկել ենք նաև այդ հարցը, և հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը»,- ասել է Բեղլոյանը։ Միևնույն ժամանակ, խորհրդարանականը հիշեցրել է, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարն Ադրբեջան այցի ընթացքում ասել էր, որ Վարշավան սատարում և հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց և չի հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։
Պատգամավորը հավաստիացրել է, որ լեհական կողմը հաշվի է առել հայ գործընկերների մտահոգությունը, և «Լեհաստանի ԱԳՆ-ում ասել են, որ այսուհետ ավելի կառուցողական կլինեն», տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-31 20:14
Հուլիսի 23-ին «ԳԱ»-ն հրապարակեց «Ստորագրյալների վերադարձը. ՀՀՇ-ի արշավանքը ԱԳՆ-ի վրա շարունակվում է» հոդվածը, որը լայն արձագանք ստացավ։
-
2019-06-19 11:15
Վաշինգտոն'ում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
-
2019-05-15 13:07
Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում: Այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի պետ Մնացական Սաֆարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Չինաստան այցի օրակարգին, երկկողմ կապերի այլ ասպեկտներին:
-
2019-05-10 09:01
Երբ վարչապետն ասում է, դուք պատկերացնու՞մ եք, որ ուրեմն ժողովուրդը պե՞տք է գնա բանակցի Արցախի հարցով, այսօր լրագրողների հետ զրույցում աաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։