Սևանի ճանապարհը բաց է, բայց պայմանով
Սևանի ափին գտնվող օբյեկտների տերերը, որոնք փակել էին Երևան–Սևան մայրուղին, բացեցին ճանապարհը` պայման դնելով իշխանության առաջ. մինչև հուլիսի 17–ը պաշտոնական դիրքորոշում հայտնել լճի ջրի որակի մասին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Սևանի ափին գտնվող օբյեկտների տերերն այսօր առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում։ Հավաքվածները դժգոհում էին իշխանության` Սևանում լողալուց խուսափելու կոչերից։ Ավելի վաղ լճի ջրի վտանգի մասին զգուշացրել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ կապտականաչավուն ջրիմուռների ծաղկելու պատճառով ջուրը թունավոր է և սպառնում է մարդկանց առողջությանը։ Օբյեկտների տերերը վստահեցնում էին, որ ջուրը մաքուր է, իսկ կառավարության անդամների հայտարարությունները նյութական վնաս են հասցնում իրենց։
Ցուցարարների հետ հանդիպեց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նա համոզեց բացել ճանապարհը` խոստանալով, որ հուլիսի 17–ին կառավարությունը կպատասխանի նրանց հուզող բոլոր հարցերին։ Միքայելյանը հավաստիացրեց, որ հակառակ դեպքում անձամբ ինքը պատրաստ է ակցիայի մասնակիցների հետ փակել ճանապարհը։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի կոչով որոշվեց ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ շրջայց կազմակերպել որոշ լողափերում, որպեսզի լրագրողներն իրենց աչքերով տեսնեն, թե ինչ վիճակում է լիճը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-21 11:21
Действующая в Армении власть презираема не только врагом, но и собственным народом. Об этом 21 мая, выступая с трибуны парламента, заявил член фракции оппозиционного блока «Армения» Агван Варданян, передает Verelq.am.
-
2024-05-21 11:19
Официальный представитель Госдепартамента США Мэттью Миллер обвинил власти Ирана в произошедшей авиакатастрофе, в которой погибли президент ИРИ и глава МИД, передает Sputnik Армения.
-
2024-05-21 11:12
Российские войска в ночь и утром 21 мая нанесли удары по Харькову беспилотниками и ракетами, передает News.am.
-
2024-05-21 11:11
ЕС намерен начать официальные переговоры о вступлении Украины и Молдавии 25 июня, сообщает издание Politico со ссылкой на пять дипломатов. "Это дата проведения саммита Европейского совета", - говорится в сообщении издания на сайте, передает Sputnik Армения.