Ազգային ժողովը իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնել ՍԴ որոշման վերաբերյալ. Արթուր Ղազինյան
ՀՀ Ազգային ժողովը իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։
Նա խորհրդարանի ընդդիմադիր ուժերին կոչ է արել չմիանալ այդ նախաձեռնությանը և ձեռնպահ մնալ հակասահմանադրական գործողություններից։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Մասնավորապես, Միրզոյանը անդրադարձել է սեպտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի հիման վրա ՍԴ-ի կայացրած որոշմանը։
Արարատ Միրզոյանի հայտարարությանն արձագանքել է «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի։ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բաց թողնելը։
Տես, Ամուլսարի հարցով ճիշտ էլ մանյովրում ես, թեմայի մեջ չես մտնում, պատասխանատվություն չես վերցնում։
Հասկացանք, Ազգային Ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ։ Բայց դու լուրջ մարդ, հարկատուների հաշվին արդեն աշխարհ տեսած մարդ, անդարդ գլուխդ Հայաստանում ժողովրդավարության զոհասեղանին խի՞ ես դնում։
Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է երկրի իշխանությունների օրենսդիր ճյուղը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".