Последние новости

ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՐՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Գետն անցնելիս ձիերին չեն փոխում, ասում է ժողովրդական իմաստությունը, իսկ դրա հետ պետք է հաշվի նստել նույնիսկ իմաստային վերջին երանգավորումների լույսի ներքո: Բայց գետն անցնելիս փոխո՞ւմ են արդյոք ավանակներին. այս է խնդիրը, և խնդիրն այդ հիրավի համլետյան է։ Համենայն դեպս նման հարցադրման դեմ ժողովրդական իմաստությունն առարկություններ չունի։

Եվ այսպես, մենք այլեվս «իմ սիրելի ժողովուրդ» չենք՝ ազատ ու հպարտ: Մենք բթամիտ ենք ու վայրենի, մեր հողի վրա չի արմատավորվում ոչ միայն քաղաքակրթության սերմնաբջիջը, այլև նույնիսկ տարրական կարանտինային կարգապահությունը։ Մի խոսքով, մենք բացարձակապես անհուսալի ենք։ Անհուսալի ենք այն աստիճան անդառնալիորեն, որ արժանի չենք կառավարության ձեռնարկելիք որևէ արտակարգ միջոցների, որոնց բոլոր համարժեք մարդիկ սպասում էին օրեցօր, և որոնք ստեղծված հրեշավոր իրավիճակում անհրաժեշտ են օդ ու ջրի պես։ Բայց պարզվեց, որ մենք ազգովի արժանի ենք բացառապես դժոխքի հրին ու դանտեական բոլոր ինը պարունակներին. ամենայն հավանականությամբ՝ նախևառաջ այն պատճառով, որ նույնիսկ ամենատնաբույծ հետևորդներն այլևս չեն արձագանքում ժողովրդի հոր և ուսուցչի խոսքին, ինչպես Համելնի առնետորսի շվիի հնչյուններին։ Գուցե վերջնականապես խճճվել են «բառեր, բառեր, բառեր» տաքուսառը ցնցուղի տակ, իսկ գուցեև անխուսափելի սթափեցումն այնուամենայնիվ սկսվել է

Սթափվելուն նախորդեց ապշահարությունը։ Հետզհետե արդիականացող «Բարի մտադրություններով է սալարկված դժոխքի ճանապարհը» և «Սատանան սկսվում է արդար գործի համար մաքառող հրեշտակի բերանի փրփուրից» թեզիսները հանկարծ մարմնավորվեցին ու բացահայտվեցին իրենց ողջ սարսափազդու իմաստով։ Երկրի գլխավոր պետը՝ ի դեմս վարչապետի, այնպիսի՜ լայն տիրապետում ցուցաբերեց արտիստական բոլոր ամպլուաներին, դրսևորեց փոխակերպումների ու կերպարանափոխությունների այնպիսի՜ գունապնակ, որ ճիշտ ժամանակն է առաջադրել նրան թատերական մրցանակի։ Ախր դեռ տակավին վերջերս՝ ընդամենը մեկուկես տարի առաջ, Նիկոլ Փաշինյանը Պետրոս առաքյալի դերում կանգնած էր ոսկե բանալին ձեռքին և խոստանում էր բոլորի առջև բացել դրախտի դարպասները։ Եվ քանի որ համատեքստն այն ժամանակ երկրի բյուջեն էր, ժողովրդի մեջ դարձյալ իսկ գտնվում էին չհասկացողներ։ Ճիշտ է, այն ժամանակ վարչապետն այսչափ զայրացկոտ չէր և հայրաբար նախատում էր անգիտակիցներին. ես ձեզ հետ երջանկության դարպասների մասին եմ խոսում, իսկ դուք՝ ինչ-որ տխմար թվերի... Հանկարծ վարչապետը, նույն ինքը՝ առաջատար դերասանը, կտրուկ փոխեց ռեկվիզիտը, ոսկե բանալու փոխարեն վերցրեց արծաթե բանալին՝ դժոխքինը, որի ճանապարհին ենք մենք բոլորս։ Ինչպես ինքն է կարծում՝ որովհետև մեր անհասկացողության պատճառով արժանի ենք միմիայն դրան։ Իսկ մեղսունակ մարդկանց կարծիքով՝ շնորհիվ նրա զգայուն ղեկավարության։

Վերջին օրերին ժանրերով ու ամպլուաներով նրա ձեռնածությունը իսկապես անցավ երևակայելի բոլոր սահմանները։ Սկզբում երկրի պետը քիչ էր մնում ֆլեշ-մոբ ձեռնարկեր՝ Ֆլորենցիայում անցկացված «Համբուրի՛ր չինացուն» նախաձեռնության նմանությամբ։ Հայկական տարբերակով դա քիչ էր մնում դառնար «Համբուրի՛ր վարչապետին» ակցիա։ Իրեն հայտարարելով կորոնավիրուսի վարակակիր, առաջատար դերակատարը, նույն ինքը՝ երկրի ղեկավարը, սկսեց իր տուն կանչել կառավարության նիստերի իր սեղանակիցներին։ Վարչապետի բարեկրթությունը քննարկելն անիմաստ է, բայց ինչն է զվարճալի. բոլոր պատասխանատու անձինք, նորազատ գիտակցության բոլոր ռահվիրաները արձագանքեցին վայրկենապես և կազմ ու պատրաստ կանգնեցին ղեկավարության առջև։ Մեր մայրերին ու հայրերին, տատիկներին ու պապիկներին խնայելու կոչ անողներից ոչ մեկը չհրաժարվեց ներկայանալ, նկատի առնելով, որ ինքը նույնպես ունի մայր և հայր, տատիկ ու պապիկ, տեղ-տեղ՝ երեխաներ, իսկ վարչապետը տվյալ փուլում բնավ ոչ միայն լույսի, բանականի, բարու, հավերժականի կրողն է։

Ի դեպ, երևի ոմանք տեսել են նման բարձր հավաքույթի արևմտյան նմանօրինակը, այսպես ասած՝ ժողովրդավարական չափանիշը։ ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ Թրամփը բորբոքվեց, և ներքին գործերի ղեկավարը հանգիստ խորհուրդ տվեց. «Լռե՛ք, պարոն նախագահ», ասել է թե՝ թույլ տվեք, որ արտահայտվեն պրոֆեսիոնալները։ Եվ դա նորմալ ընդունվեց, աշխարհը շուռ չեկավ... Բայց չշեղվենք։

Եվ այսպես, կառավարական ամառանոցում անցկացվող բաց դռների օրը ձախողվեց, կարծես թե՝ բացառապես հասարակական կարծիքի մեղքով. կան, չէ՞, չարակամ մարդիկ, որոնք ջանում են փչացնել զանգվածային թամաշայի մասխարաբազների խաղը։ Փաշինյանն իրեն չկորցրեց ու անմիջապես նախաձեռնեց նոր ֆլեշ-մոբ, որի մասին արդեն խոսվել է առավել քան լիառատ։ Առաջին մասնագիտության նկատմամբ կարոտախտը հանկարծ բռնկվեց սարսափելի ուժով, ստիպելով տեքստեր գրել և ամպագոռգոռ մերկացնել ժողովրդի բթամտությունն ու վայրենությունը, իսկ իրականում՝ բոլոր նրանց գործողությունները, իսկ ավելի ճիշտ՝ բացարձակ անգործությունը, ովքեր պարտավոր էին թույլ չտալ նման բան:

Իրավապաշտպանները աղեկտուր ճիչ արձակեցին. Հայաստանում չկա անարգանքի սյունին գամելու տեսքով պատժի եղանակ, հանդիսատեսը, հատկապես երիտասարդները, հրճվում էին՝ հին ու նոր լուսանկարներ ուղարկելով վարչապետին, որ մակագրի։ Վարչապետը նույնպես հրճվում էր ու բանեցնում դերասանական վարպետությունը ողջ թափով։ «Ձեզանից մեկի, և բնավ ոչ լավագույնի» դիմակին փոխարինեց ճիվաղի, իսկ հետո կտրուկ՝ Շանթարձակ Զևսի դիմակը: Իսկ ընդհանրապես ամեն ինչ ավարտվեց պաշտոնանկությամբ։ Ժողովրդի։ Քանզի նա չի համապատասխանում «հպարտ, ազատ և բարձր գիտակցությամբ օժտված» ժողովրդի իր զբաղեցրած պաշտոնին: Իսկ քանի որ դժվար է փոխարինել հայ ժողովրդին ավելի քաղաքակիրթ մեկ ուրիշով, որի հետ Նիկոլ Փաշինյանը կկարողանար աշխատել, պետ-փոխակերպուկը վերածվեց Ապոկալիպսիսի հեծյալի, և սա, կարծես թե, վերջնական կերպարանափոխությունն է։

Եվ այս ամենի վրա կարելի էր շարունակել ծիծաղել, եթե... Եթե փողոցից հնչող շտապօգնության մեքենաների ոռնոցը հանկարծ չզարկեր նյարդերիդ ու չստիպեր ցնցվել, ինչպես ցնցվում են մարդիկ պատերազմի ժամանակ օդային տագնապի ձայնից։ Եթե մենք ամեն առավոտ չսպասեինք վարակվածների և մահացածների մասին ամփոփագրերին, ինչպես լուրերի են սպասում ռազմաճակատից, իսկ ստանալով դրանք, չսարսափեինք։ Եթե Հայաստանում չարձանագրվեին Կավասակիի այդ նողկալի համախտանիշով տառապող երեխաներ։ Եթե բժիշկները հոգնածությունից չտապալվեին ու իրենք էլ զանգվածաբար չվարակվեին։ Եթե հիվանդանոցները չվերածվեին գլխավոր հավանական վարակակիրների, ուր տեղափոխվելն արդեն ամեն դեպքում անհնար է թվում՝ նույնիսկ ուղեկցող հիվանդությունների և բարձր ռիսկերի առկայության դեպքում: Եթե…

Բայց մենք պաշտոնանկ արված ժողովուրդ ենք։ Մենք չարդարացրեցինք հույսերը։ Մենք նույնիսկ չկարողացանք պատվով կրել մեծն փորձարարի փորձաճագարի բարձր կոչումը: Ուրեմն ինչո՞ւ պիտի մեզ հետ գլուխ դնեն։ Մեզ լքել են, թողել բախտի քմահաճույքին։ Եթե առավելագույնս ճշգրիտ լինենք, մեզ դավաճանե՛լ են։

Գետն անցնելիս ձիերին չեն փոխում, ասում է ժողովրդական իմաստությունը, իսկ դրա հետ պետք է հաշվի նստել նույնիսկ իմաստային վերջին երանգավորումների լույսի ներքո: Բայց գետն անցնելիս փոխո՞ւմ են արդյոք ավանակներին. այս է խնդիրը, և խնդիրն այդ հիրավի համլետյան է։ Մանավանդ որ կան ձիեր, որոնք արդեն իրենք են խոստովանել, որ արշավում են դեպի դժոխք։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "ВОССТАНОВИТЬ ВСЕ - ОТ ДОСТОИНСТВА ДО ТЕАТРА"
      2024-05-17 11:01

      "Вы еще будете не раз приходить на премьеры в "Гой", - уверен режиссер и художественный руководитель Национального экспериментального центра исполнительских искусств "Театр Гой" Артур СААКЯН. "Мы боремся не только за свой театр, но за систему ценностей, которую хотят отнять" - этот тезис они подняли на щит в противостоянии желанию Министерства ОНКС оптимизировать "Гой" в пользу театра им. Сундукяна. И в этой упорной борьбе они уже победили - в 2024 году "Гой" останется в статусе государственного театра и будет делать репертуар на своей площадке. А что будет дальше... Поживем - увидим.

    • ЕВГЕНИЙ МИРОНОВ С "ГАМЛЕТОМ..." - В ЕРЕВАНЕ!
      2024-05-09 11:04

      Нам, увы, не стоит объяснять, что такое  экзистенциальная ситуация. В этой ситуации между жизнью и смертью и возникают главные вопросы.  В чем смыслы, в том числе - смысл жизни? И в чем ее ценность и преимущество перед небытием? Что такое человек? И какова его ответственность за все, что совершается с ним и вокруг него?... Проклятые вопросы. Гамлетовсике вопросы.

    • ARMMONO: "ПОНЯТЬ ДРУГОГО ЧЕЛОВЕКА"
      2024-05-07 13:30

      Завершилcя фестиваль ARMMONO, который иначе как театральным марафоном не назовешь. 20 дней показов спектаклей - из России и Беларуси, США и Франции, Грузии и Литвы... И, конечно, многочисленные наши, армянские артисты.  One-Man-Show - театр одного актера. Актера, который выходит на сцену в разных странах, чтобы поговорить со зрителем о том, что волнует если не всех, то очень многих. Таким был вектор нынешнего ARMMONO.

    • ПРАЗДНИК НЕБЛАГО-ДАРЕНИЯ - ХУДОЖНИКИ СКАЗАЛИ "НЕТ!"
      2024-05-06 14:20

      Плохая режиссура - залог провала спектакля, а уж если и кастинг неудачный... Песенка Винни-Пуха - "Вот горшок пустой, он никуда не денется. И потому горшок пустой гораздо выше ценится..." - в исполнении министра в том числе культуры Жанны Андреасян, которая, возможно, справилась бы с ролью маленького Пятачка, ну уж никак - с образом знаменитого медвежонка, потерпела полное фиаско!






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։