Последние новости

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՆ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ, ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ՝ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ ՄԵՋ

Վաղը սկսվելու են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները։ Կտևեն մինչև օգոստոսի 10-ը։ Թուրքական բանակի ստորաբաժանումներն արդեն ժամանել են Հայաստանին սահմանակից Նախիջևան, որտեղ նրանց հանդիսավոր դիմավորում է սպասում։ Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մասին այս կամ այն ձևով խոսվել է միշտ։ Բայց որ այդչափ բացահայտ... Որքան հիշում ենք, դրանք երկու երկրների զինված ուժերի ամենամասշտաբային զորավարժություններն են Հայաստանին սահմանամերձ տարածքում։

Այդ զորավարժությունների համատեքստում հայ-ադրբեջանական սահմանի վրա հուլիսի կեսերին տեղի ունեցած սրացումը նոր իմաստ է ստանում։ Չէ՞ որ այն ժամանակ շատերն էին հարց տալիս. Ադրբեջանի ինչի՞ն էր պետք դա։ Ըստ երևույթին, դա մարտական հետախուզություն էր՝ թուրք-ադրբեջանական զորավարժություններից առաջ։ Հայկական զինված ուժերի մարտունակության, տեխնիկական հագեցվածության ստուգում։ Խաղի միջազգային մասնակիցների արձագանքի ստուգում։ Հնարավորինս մեծ տեղեկատվության հավաքում՝ թուրք-ադրբեջանական հնարավոր համատեղ արկածախնդրության ռիսկը գնահատելու համար

Հայաստանը, նրա դաշնակիցներն ու միջազգային կառույցներն ընդհանուր առմամբ անցան ստուգումը։ Հայկական զինված ուժերը ցույց տվեցին, որ բավականաչափ մարտունակ են արժանի հակահարված տալու համար։ Միջազգային կառույցները կոչ արեցին Թուրքիային զուսպ լինել Ադրբեջանին իր աջակցության վերաբերյալ արտահայտություններում, այդ մասին ասվում էր նաև Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում։ Ռուսաստանն առանձին նախազգուշացրեց Թուրքիային։ Ոչ միայն դիվանագիտական լեզվով։ Ներկայումս զորավարժություններ են ընթանում Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգում, որոնց մասնակցում են 102-րդ ռուսական ռազմակայանը և հայկական զորամասեր։

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների մեկնարկից առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Էրդողանի միջև։ Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության ահագնացմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարևորությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկու երկրների ղեկավարները նաև նշել են, որ այլընտրանք չկա միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը՝ ի նպաստ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերի:

Այստեղ պարզապես հիշեցնենք, որ սահմանի վրա հուլիսյան սրացման ժամանակ Թուրքիայի ողջ քաղաքական վերնախավը, այդ թվում նաև Էրդողանը, սպառնում էին, թե ամեն կերպ կսատարեն «սեփական տարածքային ամբողջականությունը» վերականգնելու Ադրբեջանի ցանկացած որոշմանը

Իսկ ի՞նչ են մտածում մեր սորոսաճտերը։ Ինչո՞ւ են պապանձվել։ Մի՞թե ամենահարմար ժամանակը չէ՝ պահանջելու 102-րդ բազայի դուրսբերում, խոսելու ռուսական հինգերորդ շարասյան մասին, պահանջելու, որ Մարգարիտա Սիմոնյանը փոխի ազգանունը։ Ո՞ւր են Լևոն Բարսեղյանի, Լևոն Շիրինյանի, Ստեփան Գրիգորյանի, Արա Պապյանի, Արթուր Սաքունցի, Ստյոպա Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Արարատ Միրզոյանի հակառուսական ցասումնաճառերը... Տարօրինակ է այս ամենը, շատ տարօրինակ....

Նիկոլ Փաշինյանն էլ առանձնապես չի երևում վերջին օրերին։ Գուցե արձակուրդի մեջ է, չէ՞ որ արձակուրդային սեզոնն է։ Մանավանդ որ Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունները իրենց տեղն ունեն, բայց մեծաքանակ զրահատեխնիկայի և մարտական ավիացիայի ներգրավմամբ զորավարժություններն այնպիսի բան են, որ միջադեպերն ու սադրանքները բացառել չի կարելի։

Ճիշտ է, ինքը՝ Լիլիթ Մակունցն ասաց, թե Թուրքիան չի միանա Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։ Իսկ երբ դա ասում է իշխող խմբակցության ղեկավարն ու Փաշինյանի խայտառակ անգլերենի նախկին դասատուն, ապա դա ինչ-որ բան արժե... Չէ՞ որ նա ակնհայտորեն սխալվում էր, երբ ասում էր, թե մշակույթն ինքն է, այն իր մեջ է։ Նրա մեջ նույնիսկ բնածին քաղաքական գործիչը չէ։ Նրա մեջ մեծ վերլուծաբանն է։ Ուստի ճիշտ ժամանակն է, որ Փաշինյանը հանգստանա, մտածի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների գալիք բարդ փուլի մասին, դե, ու նաև ... պարզապես մի քիչ լռի։ Բոլորին մեծ օգուտ տված կլինի։

Բլոգեր Կարեն Հովհաննիսյանի լուսանկարը արված է Արենի համայնքի պարտեզներից: Ձախ կողմում հայկական դիրքն է, աջից՝ նոր ադրբեջանական

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РОДСТВЕННЫЕ ДУШИ
    2025-07-14 09:37

    Эксперт по Азербайджану Татевик Айрапетян забавно разыграла своих читателей. На своей страничке в Фейсбук она поделилась нижеприведенной цитатой.

  • АУТСОРСИНГ
    2025-07-12 09:52

    Мозги у американцев работают: воспользовавшись параллельным похолоданием как в армяно-российских, так и в азербайджано-российских отношениях, они тут же выдвинули свои предложения по разблокированию региональных коммуникаций, фактически став инициаторами встречи Пашинян-Алиев в Абу-Даби.

  • В ПОГОНЕ ЗА НОБЕЛЕВКОЙ
    2025-07-10 10:11

    Итак, сегодня в Объединенных арабских эмиратах пройдет встреча Никола Пашиняна и Ильхама Алиева. Встреча, ради достижения прогресса в которой, Никол Пашинян и затеял все эти скандалы с Самвелом Карапетяном, Католикосом, «разоблачением заговора», уголовными делами против оппозиционных депутатов и прочим… Встреча, ради достижения прогресса в которой, Пашинян предварительно посетил Эрдогана и получил его благословение.

  • СТАЛИН С ВЫШИНСКИМ ПЛАЧУТ В СТОРОНКЕ
    2025-07-10 09:23

    Прослушал интервью Генпрокурора 1-му каналу. Ну что сказать… Да, с первых дней говорили, как притянуты за уши обвинения против Самвела Карапетяна, священнослужителей и других. Говорили с первых дней, что имеем дело с заказом Никола Пашиняна, потребовавшего от правоохранителей поспешить с «разоблачением». Говорили, что легко предположить, что Абазян подал в отставку, поскольку именно его ведомство начало процесс, и он как опытный оперативник видел, что на основании имеющегося материала трудно говорить о раскрытии «государственного переворота». С правовой, а не с политической точки зрения. Тем более, обосновать в суде, тем более, так, чтобы общественность в это обоснование поверила.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
    2022-03-16 19:42

    Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։

  • ԱՐՑԱԽԸ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ
    2022-03-11 19:57

    Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։

  • ԵԹԵ ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԵՎ «ՊԱՆՑԻՐ»
    2022-03-07 20:00

    Մի «ըմբոստ» միտք, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այն ամփոփված է նրանում, որ Ուկրաինայում ռազմական գործողություն անցկացնելու Պուտինի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է նաև 2020-ի աշնան 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Փորձեմ պարզաբանել։

  • ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»
    2022-01-26 20:02

    Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը: