Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ. ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՅԱՑՆՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ՉԻ ՍՏԱՆՁՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԳԱԼԻՍ Է ՔԱՈՍԸ
Հասարակական- քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդյունավետ կամ ապարդյուն, մտածված կամ քաոտիկ, համակարգային կամ սիմպտոմատիկ` այս ամենը որոշումների մասին է։ Ցանկացած որոշում անշուշտ պարունակում է բազմաթիվ ռիսկեր և ենթադրում հետևանքների համար պատասխանատվություն։
Կայացնել որոշումներ և կրել դրա ամբողջ պատասխանատվությունը` սա է ըստ էության իշխանության հիմնական և կարևորագույն գործը։ և այն, ինչ մենք տեսնում ենք Ամուլսարում (և ոչ միայն), այդ գործառույթից ցանկացած եղանակով խուսափելու արդյունք է։ Երբ իշխանությունը չի կայացնում հստակ, միանշանակ և բոլորին հասկանալի որոշումներ և չի ստանձնում պատասխանատվություն, գալիս է քաոսը, իսկ պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը նաև ներքին հարցերում։
Ըստ էության, որոշում կայացնելուց և պատասխանատվությունից խուսափումը ևս յուրօրինակ դասալքություն է` համապետական մասշտաբով։ Որոշումներ կայացնելու փոխարեն կիրառելով ռեպրեսիվ ապարատը այդ որոշումը սպասողների հանդեպ, հասնում ենք զավեշտի` պետական դասալիքները բերման են ենթարկում Մարտական խաչի ասպետ տղուն, ով իր փայ որոշումները կայացրել է անթերի ու իրագործել փայլուն։ Եվ նման պատկեր է գրեթե բոլոր ոլորտներում` անորակ, անհեթեթ որոշումներ կամ դրանց բացակայություն և զրո պատասխանատվություն` անվերջ կռուտիտների ու ստի մթնոլորտում։ Ես հաստատ գիտեմ մեկ բան` ոչ մի ռեպրեսիվ ապարատ իվիճակի չէ լրացնել այդ՝ օրեցօր մեծացող անդունդը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".