ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՑ ՀԵՏՈ
Էրդողանը Զելենսկուն խոստացել է վերադարձնել Ղրիմը Ուկրաինային
Հրեաների մասին խորհրդային ամենահին անեկդոտը վերաբերում է հայերին։ Ծեր րաբբին մահամերձ է, մահվան սնարի մոտ հավաքվել է բազմամարդ ընտանիքը, բոլորը սպասում են վերջին պատգամին, հերթով մոտեցնում ականջը մահամերձի շուրթերին, իսկ նա բոլորին շշնջում է. «Պահպանե՛ք հայերին»։ Հարազատները տարակուսանքի մեջ են, և միայն կրտսեր ծոռն է որոշում հարցնել. «Իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ հայերը»։ «Պահպանեք հայերին,- շշնջում է ծերունին վերջին ուժերի լարումով։ Եթե նրանց վերջը տան, կանցնեն մեզ»։
Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիայից հետո շատերը մտաբերեցին Էրդողանի խոսքերը «բնիկ թուրքական քաղաք Երուսաղեմի» մասին, որը «թուրքերը լքել են արցունքն աչքերին»: Չնայած այդ հայտարարություններին, Իսրայելը շարունակում է Թուրքիային և Ադրբեջանին մատակարարել գերժամանակակից հարձակողական սպառազինություն, որն օգտագործվում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանություն վերապրած ժողովուրդն այսօր իր կառավարությունից չի պահանջում դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանությանն օժանդակելը։
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցներից հետո Էրդողանը չդիմացավ ձգված դադարին: Թուրքիայի առաջնորդը որոշեց, որ իրեն անարդարացիորեն անտեսել են, և ինքը զանգահարեց Պուտինին՝ այդպիսով փորձելով ակնարկել, թե հրադադարի և մորատորիումի պահպանման խնդիրը պետք է լուծել իր հետ, այլ ոչ թե ուժային գերատեսչությունների ղեկավարների: Դա տեղի ունեցավ Վոլգոգրադում, Չեչնիայում և Դաղստանում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների խորապատկերին։ Դատելով ամենից, Պուտինը Էրդողանի հետ զրույցում հստակ նախանշել է բոլոր կարմիր գծերը, որից հետո Թուրքիայի առաջնորդը ոխակալորեն խոստացավ Զելենսկուն, թե կերադարձնի Ղրիմը Ուկրաինային:
Ալիևն իր հերթին այնքան է լկտիացել, որ մերժեց մորատորիումի պահպանման պայմանների (Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների մակարդակով) քննարկում անցկացնելու Մոսկվայի նախաձեռնությունը։ Ալիևն այդպիսով հասկացնել տվեց, որ խորապես անտարբեր է մոսկովյան համաձայնագրերի և այլ ջանքերի նկատմամբ։ Մարդասիրական հրադադարը սկսվեց հոկտեմբերի 18-ին՝ հայկական կողմի համաձայնությամբ, քանի որ այդպես ձեռնտու էր Ադրբեջանին, որն ինքն էլ խախտեց դա։
Այն մասին, որ հրադադարը տևական չի լինելու, անկախ ռազմական փորձագետները հայտարարեցին անմիջապես, վկայակոչելով այն, որ Ալիևն ամենից առավել վախենում է ռազմական գործողությունների երկարատև դադարեցումից, քանի որ այդ դեպքում ակնհայտ կդառնա մարդկային կորուստների իրական թիվը։ Այդ թիվը կարող է ներսից պայթեցնել ադրբեջանական հասարակությունը։ Ռուսաստանը վարում է հրադադարի հաստատման իր ուղեգիծը, չարձագանքելով ո՛չ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու Էրդողանի խոստման առթիվ Զելենսկու հրճվանքին, ո՛չ էլ Ալիևի լկտի արարքներին. տրամաչափը խիստ տարբեր է։
Ադրբեջանը անվտանգության սպառնալիք է համաշխարհային մասշտաբով
Ո՞վ կարող է երաշխավորել, որ այս օրերին Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող ահաբեկչություններում գործարկված չէին սիրիական Իդլիբից թուրքերի հավաքագրած վարձկան-ահաբեկիչները։
Այդ վարձկաններին սկզբում տեղափոխել են Թուրքիա, իսկ հետո խմբերով փոխադրել Ադրբեջան՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ադրբեջանում այն վարձկանները, որոնք «ստորագրել են» միայն խողովակաշարը հսկելու պայմանի տակ, իսկ արդյունքում հայտնվել կրակի գծում, անմիջապես փախուստ են կազմակերպել Իրանի տարածք, Դաղստան և Չեչնիա:
Ադրբեջանը Թուրքիայի ջանքերով վերածվել է մոլորակի ամենամեծաթիվ (4 հազար) ահաբեկչական հենակետի։ Այսօր ոչ թե Իդլիբը, այլ Բաքուն է ահաբեկիչների հայրենիքը, որտեղից այդ վարակը տարածվում է աշխարհով մեկ։ Համաշխարհային հանրությունն ընդունել է, որ Ադրբեջանը ահաբեկիչների հենակետ է և անվտանգության սպառնալիք համաշխարհային մասշտաբով։ Իսկ սպառնալիքը, բնականաբար, ենթակա է ոչնչացման։ Ինչո՞ւ համաշխարհային հանրությունը ոչ մի կերպ չի հանգում այդ օրինաչափ եզրակացությանը։ Ինչի՞ են սպասում աշխարհի խոշոր խաղացողները. իրենց քթի տակ նոր ահաբեկչությունների՞: Ինչո՞ւ են նրանք մոռացել սեփական սկզբունքը. այն է՝ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն վարում, նրանց ոչնչացնում են։
Հասցնել ամեն ինչ ու բոլոր ուղղություններով
Հոկտեմբերի 14-ին աշխարհով մեկ տարածվեց «Վաշինգտոն պոստ»-ի հրապարակումն այն մասին, թե ինչպես են վարձկանների հարազատները դիմավորել Արցախում ռազմական գործողությունների ընթացքում սպանվածների մարմինները:
Գաղտնալսված հեռախոսազրույցներից հետեվում է, որ վարձկանները սարսափած են այն ամենից, ինչ կատարվում է մարտական գործողությունների գոտում։ Նրանց արձագանքը հիշեցրեց Շամիլ Բասաևի խոսքերը, որն իր ջոկատներով պատերազմում էր Ադրբեջանի կողմից՝ Արցախյան առաջին ազատամարտի տարիներին։ Բասաևը փախավ Արցախից՝ հայտարարելով, որ հայերը հմուտ ռազմիկներ են և նրանց հաղթելն անհնար է։ Այսօր սիրիացի վարձկանները հեռախոսով պատմում են իրենց հարազատներին, թե ինչպես է հայ մեկ դիպուկահարը իրար հետևից խոցել 8 վարձկանների։ Նրանք խոստովանում են, որ նման բան տեսել են միայն ֆիլմերում։
Միջերկրական ծով, Լիբիա,Սիրիա, Հարավային Կովկաս։ Էրդողանը փորձում է ամեն ինչ հասցնել միանգամից բոլոր ուղղություններով, քանի որ ԱՄՆ-ում կարող է փոխվել վարչակազմը։ Եթե նոյեմբերի 3-ից հետո Սպիտակ տան տիրոջ աթոռը զբաղեցնի Ջոզեֆ Բայդենը, ապա Էրդողանը ստիպված կլինի հաշվի նստել այն փաստի հետ, որ դեմոկրատներն ավանդաբար մեծ ուշադրություն են դարձնում Եվրամիության դիրքորոշմանը։
Առայժմ դժվար է կոնկրետ ինչ-որ բան ասել Էրդողանի ծայրահեղ հավակնությունների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին։ Մաքսատան մակարդակով խոչընդոտներ են նկատվում թուրքական բեռների ներկրման առջև, ինչպես դա եղավ թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո, երբ համաշխարհային բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան լոլիկների հետ կապված պատմությանը։ Այսօր ռուսական մաքսատանը ձերբակալված են թուրքական նուռն ու մանդարինը։ Մի՞թե այս անգամ էլ ամեն ինչ կսահմանափակվի պտուղ-բանջարեղենով։ Ի դեպ, խոցված ինքնաթիռի հետ մեկտեղ՝ պետք է հիշել նաև Թուրքիայում սպանված ՌԴ դեսպանին, ըստ լուրերի, Պուտինի մեծ բարեկամին…
Ո՞վ կշշպռի Էրդողանին
Որոշ քաղաքագետներ դեռևս հոկտեմբերի սկզբին կանխատեսել են Սիրիայում ռուսական զորակազմի ակտիվացումը, այսինքն Ռուսաստանը որոշել է պայքարել ահաբեկիչների դեմ հեռավոր մատույցներում, որպեսզի կանխի ներթափանցումը մերձակա մատույցներ, որտեղ ռուսական շահերը դեռ ոչ ոք կասկածի տակ չի առնում։ Եթե չհաշվենք Ալիևի վերջին հայտարարությունն այն մասին, թե Թուրքիայի աջակցությամբ տարածաշրջանը շուտով փոխվելու է, և Ադրբեջանի ազդեցությունն ուժգնանալու է։
Այդ ազդեցությունը կարող է ուժգնանալ միայն Ռուսաստանի դիրքերի թուլացման հաշվին։ Չգիտեմ, թե ինչ է ասել Պուտինն Էրդողանին, երբ վերջինս զանգահարել է իրեն, բայց իրավիճակը քիչ է հիշեցնում նոր սակարկությունների նախապատրաստում, իսկ է՛լ ավելի քիչ՝ համաձայնեցված գործողությունների և ժամանակավոր համաձայնագրերի պատրաստակամություն։ Համաշխարհային ԶԼՄ-ներում գերակշռում են այն կանխատեսումները, որ Էրդողանի հավակնությունները, որի անկանխատեսելիությունը վտանգ է ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, Ռուսաստանը կարող է հաղթահարել միայն ԱՄՆ-ի հետ դաշինքով։ Եթե նոյեմբերի 3-ին Սպիտակ տանը այլ նախագահ լինի, իհարկե…
Ավաղ, դիրքորոշումների համաձայնեցման համար շատ ժամանակ կպահանջվի, իսկ պատերազմն արդեն մտել է երկու կողմերի ռեսուրսների հյուծման փուլ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-10 09:58
Пашинян не оставил без последствий обвинения в адрес своего шурина Грачья Акопяна и его коллеги по фракции ГД Сисака Габриеляна. Речь, напомню, шла про обогащение за счет наркобизнеса. Детали изложены в недавней публикации "Голоса". В роли распространителя слухов, порочащих честь и достоинство депутатов, выступил глава оборонной комиссии Андраник Кочарян. Сведения просочились в СМИ, шурин пожаловался Пашиняну, тот приказал Кочаряну либо доказать свои обвинения, либо принести извинения.
-
2024-12-09 09:50
Вашингтон упорно толкает Армению к "национальному самоубийству" руками своих подельников. Два официальных заявления Службы внешней разведки РФ за ноябрь, по существу, ничего нового к уже имеющимся сведениям не добавили. Эти заявления вызвали вопрос: в РА, если помните, тоже есть Служба внешней разведки под руководством Кристины (с двумя "н") Григорян, почему наша СВР ничего не ответила российской? Может, ее молчание следует воспринимать, как знак согласия с заявлениями российской службы? Известно, что Европейская партия Тиграна Хзмаляна, партия "Во имя республики" Армана Бабаджаняна, партия "Республика" экс-премьера Арама Завеновича и Христианско-демократическая партия Левона Шириняна играют на политическом поле РА роль марионеток коллективного Запада. Аналогичные марионетки уже показали себя в Грузии и на Украине.
-
2024-12-06 09:21
14 ноября власть объявила, что ее кандидатом на пост мэра Гюмри является Карен Саруханян. Потом грянул скандал вокруг теста на наркотики, после чего Пашинян заявил, что имя кандидата на №1 предвыборного списка ГД станет известно 8-10 декабря, между тем участники предстоящего забега уже поспешили заявить о себе, не дожидаясь, когда станет известно имя "фаворита" и назначенца на должность и.о. мэра.
-
2024-12-05 10:11
Вопрос новой формы для армянских ВС был поднят на официальном уровне еще в 2023 г. До этого армянская армия меняла форму, примерно, 15 лет назад. Судя по заявлениям министра обороны Сурена Папикяна, заказ на пошив новой формы подлежал реализации в текущем году, однако ничего подобного не произошло. 31 октября на заседании оборонной комиссии парламента министр сообщил, что накануне Совбез одобрил предложение о договоре на пошив новой формы. Это значит, что в обозримой перспективе такой договор будет подписан.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։