Последние новости

Քաղաքականություն

ՀՀԿ․ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻ ԷՐ ՍՏԵՐՈՎ

2024-05-01 09:42
193

Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել ապօրինի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին, որը լի էր մանիպուլյացիաներով և բացահայտ ստերով։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 30-ին հայտարարությունների ժամին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

  • ՉԱՓԱԶԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

    2024-05-01 09:13
    289

    Ռուսաստանից գնալով ավելի հաճախ են հանդիմանում պաշտոնական Հայաստանին բացահայտ հակառուսական քաղաքականության համար։ Հարց են տալիս. որքա՞ն է սա շարունակվելու, ինչքա՞ն պիտի Մոսկվան ձևացնի, թե չի նկատում Հայաստանի ղեկավարության բացահայտ հակառուսական քայլերը և, նամանավանդ, պաշտոնական Երևանի է՛լ ավելի բացահայտ հակառուսական հայտարարությունները։ Եվ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը սկսի համարժեք պատասխանել։ Փաշինյանն ասում է, թե ինքը ոչ մի բանում մեղավոր չէ. իր քաղաքականությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անգործության հետևանքն է, դրա համար էլ այդպես է պահում իրեն:

  • ՄԱՅԻՍԻ 1-Ի ԵՎ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ…

    2024-04-30 19:40
    245

    2018թ. մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը (մինչև 1889թ. նշվում էր որպես Ինտերնացիոնալի օր) Փաշինյանն առաջին անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում անայլընտրանքային հիմունքներով: 45 «կողմ», 55 «դեմ» ձայներով ընտրությունները տապալվեցին: Փաշինյանը պատրաստ չէր նման արդյունքի՝ կարծելով, թե ՀՀԿ խմբակցության պատգամավորներն այնքան են վախեցած դագաղներով ու սգո ծաղկեպսակներով փողոցային կայթպարերից, որ հեշտությամբ զիջումների կգնան։ Ցանկանալով սրել իրավիճակը՝ նա խորհրդարանի ամբիոնից արտաբերեց այսպիսի խոսքեր. «Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ խմբակցությունն իրեն ոչնչացրեց անշրջելիորեն, սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ»։ Հարց. ի՞նչ պատերազմի մասին էր խոսքը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել՝ առանց գեթ մեկ կաթիլ արյուն հեղելու: Փաշինյանին հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը։ Նա ասաց, որ կատարվող ամենը արտաքին ուժերի կողմից ուղղորդվող վատ սցենարի սկիզբն է։ Նրան անուշադիր էին լսում…

  • ՄԻ ՊԱՀԻ ԲՈԼՈՐԸ ԱՅՍ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍ ԵՆ ԿԱԶՄԵԼՈՒ. ՄԻ ԹԱՔՆՎԵՔ ՁԵՐ ԿՈՄՖՈՐՏԻ և ՇԱՀԵՐԻ ՀԵՏևՈՒՄ

    2024-04-30 15:27
    262

    Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է ազգին առաջնորդել դեպի ճշմարտության լույսը և կասեցնել կործանման ընթացքը: Բագրատ Սրբազանն այսօր առաջնորդում է այս տրամաբանությամբ՝ միավորել մարդկանց, տանել ներքին համերաշխության: Այս մասին գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

  • «Փաստ». Ի՞ՆՉ «ՍԻԳՆԱԼՆԵՐ» ԵՆ ՏԱԼԻՍ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ

    2024-04-30 14:09
    191

    «Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը օրերս ընդդիմադիր դաշտի մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների հետ տեղի ունեցած փակ հանդիպումներից մեկի ժամանակ նշել է, որ հայաստանյան իշխանություններին փոխանցել են իրենց լուրջ մտահոգությունները ՀՀ-ում քաղբանտարկյալների թեմայի վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ ի մասնավորի առանձին շեշտվել է, թե առավել խնդրահարույց են տեսնում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին շուրջ 11 ամիս կալանքի տակ պահելու դրվագը։

  • 2021-ԻՆ ՆԻԿՈԼԸ «ՇԱՆՍ ԷՐ ՏՎԵԼ» ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ, ՀՐԱԺԱՐՎԵԼ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ՕՐԱԿԱՐԳԵՐԻՑ. Զաքարյան

    2024-04-30 14:07
    159

    Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

  • ՁԵՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ԹՈՒՐՔ- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ, ՄԵՐԸ ՌՈՒՍՆԵՐՆ ԵՆ, ՊՐԾԱ՞ՆՔ․ Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ

    2024-04-30 14:00
    112

    ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ընդդիմության դաշնակիցների մասին ռեպլիկը։

  • «Ժողովուրդ». ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՄԻՋԱԴԵՊԻ ԳՈՐԾՈՎ 62 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՊԻԿԻ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ. ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՒՍ ԿՀԱՐՑԱՔՆՆՎԻ

    2024-04-30 13:57
    152

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «Դավաճան», «Հողատու» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան տարեց պապիկի՝ ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում իրավապահները կհարցաքննեն նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը, որը քաղաքացիների ընդվզումից սթրեսի էր ենթարկվել։

  • Արա ԱՅՎԱԶՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ՎԱԹԱՐԱՑՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՄԱՌՈՐԵՆ ՎԱՐՈՒՄ Է ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    2024-04-30 10:07
    105

    «2020 թվականից հետո Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը, ապա այլ խաղացողներ, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումներով, սկսեցին խոսել կայուն ու երկարատև խաղաղության հասնելու մասին, սակայն հետագա զարգացումներն ի ցույց դրեցին, որ խաղաղությունը տարբեր իմաստներ ունի Երևանի, Բաքվի  ու Անկարայի համար»,-ասաց  ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ՊԵՏՔ ԵՆ ՀՄՈՒՏ, ՀԵՌԱՏԵՍ, ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ. Օսկանյան

    2024-04-30 10:04
    108

    Ի հեճուկս Ադրբեջանի և ՀՀ-ի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չէ, փակված չէ, մոռացված չէ. այս մասին «ՀՀ-ի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։