Последние новости

Հասարակություն

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՍԵՎ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՀԱՍՑՆԵԼՈՒ

2024-05-01 16:42
119

Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մասնակիցներից մեկի պատմելով, Փաշինյանը հանդիպման սկզբից մինչև վերջ սպառնացել է կիրանցիներին՝ թե չի ստացվելու դիմադրել: Ասել է` եթե չբացեն ճանապարհը, կամ խոչընդոտեն սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին, միևնույն է` ուժի գործադրմամբ են այդ աշխատանքներն իրականացնելու։ Գյուղացիներից մեկն ասել է, որ իր տան դիմաց տանկ կկանգնեցնի, մյուսը՝ կվառի, ամեն ինչ կանեն, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի, Փաշինյանն ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեք, միևնույն է ոչինչ չեք կարող փոխել։