Последние новости

только текст

2024-04-17 14:27

«Հայաքվե» նախաձեռնություն․ Կանխել քաղաքական բռնությունը

Ս․թ․ ապրիլի 15-ին ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի և ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ խուլիգանության հանցակազմի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս միջադեպն իրապես ցավալի է, սակայն այն, ինչ տեղի է ունեցել միջադեպից հետո, դուրս է գալիս բանականության շրջանակներից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը: