Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում վշտակցության ու մխիթարության խոսքերի համար
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում իր սիրելի մայրիկի՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ իրեն և իր ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին հղված ցավակցությունների, անդառնալի կորստյան դժվարին պահին վշտակցության ու մխիթարության, Նորա մայրիկի հիշատակին ուղղված բազմաթիվ ջերմ, սրտաբուխ ու անկեղծ խոսքերի և աղոթքների համար, տեղեկացնում է News.am-ը: