ՀԱՊԿ-ն հայտարարություն է ընդունել անվտանգության ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մասնակիցները չորեքշաբթի ընդունել են արտաքին գործերի նախարարների մի շարք հայտարարություններ, այդ թվում՝ Մինսկի նախաձեռնությամբ մշակված փաստաթուղթ, որը վերաբերում է միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը և սպառազինությունների վերահսկմանը, զինաթափմանը և տարածման կանխմանը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։