ՄԻՊ–ը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին ներկայացրել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 30–ին, ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին եւ դիվանագիտական առաքելություններին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ–ի աշխատակազմից։