2020-12-15 19:45
Լրատվական գործակալություններ
0
Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևան գազի մատակարարման վերաբերյալ հուշագիր կստորագրեն
Ադրբեջանը և Թուրքիան կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հուշագիրը կստորագրի Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզին և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը: Փաստաթուղթը նախատեսում է Թուրքիայի Իգդիրի նահանգից գազի մատակարարում Նախիջևան։